Արտակարգ իրավիճակ՝ Էջմիածնում. կեղտաջրերը լցվում են տներ. մանրամասներ

Իրադարձային mediaarm 2021-07-03 11:54:00 195
befunky-collage-24_xXYKt.jpg

MediaArm.am Տևական ժամանակ է, Էջմիածին քաղաքի մի քանի փողոցների, այդ թվում՝ Արարատյան փողոցի սեփական տների բնակիչներն առավոտը արթանալուց և գիշերը քնելուց հավաքում են «Վեոլիա Ջուր» ընկերության թեժ գծի հեռախոսահամարը։

Արդեն ասես «ավանդույթ» լինի. բնակիչներն առավոտյան սուրճի սեղանը դեռ չբացած ահազանգում են «Վեոլիա Ջուր» ու սպասում, թե նշված ընկերությունից երբ կբարեհաճեն աշխատակիցները, որպեսզի արդեն մի քանի տարի բնակիչների շնչին կույր աղիքի նման նստած դիտահորերից դուրս եկած կոյուղաջրերի դեմն առնելու խնդիը լուծվի։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն ասում էին. «Ամբողջ համակարգը խցանված է, բավական է, որ մի փոքր տեղից կանալիզացիան փակվի ու կեղտաջրերի մակարդակւ սկսում է բարձրանալ ու դիտահորերից մեկից սկսում է դուրս հոսել՝ լցվելով տները։

Կեղտաջրերը նույնիսկ դուրս են հոսում նույնիսկ խոհանոցի լվացարանի տակից, ողողում ողջ տան գույքը։ Էս պահին էլ լցված է մի քանի տներ ողողված են կանալիզացիայի ջրերով։ Մի քանի ամիս ահազանգելուց հետո եկել են, մի փոքր բացել, ջրի մակարդակը իջել է։ Հետո նորից նույն պատկերը կրկնվեց։ Վճարումները կանոնավոր կատարում ենք, ուշացումներ չեն լինում, բայց մեր ահազանգերին նույնիսկ արձագանքում են շատ ուշ»։ 

Երեկ ողջ գիշեր նորից մի քանի սեփական տների բնակիչներ մինչև առավոտ դարձել էին ջուր կրող. կեղտաջրերը լցվել էին ոչ միայն տների բակային հատվածները, այլև տան ներսը՝ խոհանոց, հյուրասենյակ, ննջասենյակ ու մինչև այս պահն էլ բնակիչներն իրենց ուժերով այս գարշահոտության պայմաններում՝ մեր ու մանուկ, ահել-ջահել կեղտաջրերն են հեռացնում տներից։ 

Բնակիչների երկար ահազանգերից հետո «Վեոլիա Ջրից» մի դարն ապրած ավտոմեքենայով 2 աշխատակիցներ են եկել ու մաքրել  դիտահորերը, սակայն բնակիչներին խոստովանել են, որ մեքենան անսարքություն ունեցավ. «Հեսա վերացնենք, սաղ դիտահորերը կմաքրենք»։  

Ֆոտոլրագրողի հետ զրույցում այդ աշխատանքները կատարող բանվորներից մեկը մեղադրում էր բնակիչներին, թե դիտահորերից ինչ ասես, հանել են՝ կտոր, տակդիրներ, ինչի պատճառով էլ խցանումներ են առաջանում. «Այս հարցը, որ արդեն մի քանի տարվա պատմություն ունի, վերջնական կլուծվի, եթե կապիտալ փոխվեն ջրահեռացման խողովակները։

Այս ամենը կառուցված է սովետական տարիներին, ինչը, եթե այն ժամանակ արդարացի է եղել, ապա հիմա պատկերն այլ է, և շենք-շինություններն են ավելացել, ինչի համար էլ խիստ անհրաժեշտություն է, որպեսզի «Վեոլիա Ջուրը», թե Էջմիածնի քաղաքապետարանը սրտացավ մոտեցում ցուցաբերեն ու խնդիրը վերջնականապես լուծեն։ Իսկ լուծումը նոր, ավելի մեծ տրամագծով խողովակներ անցկացնելն է»։

Բնակիչներն ասում էին նաև, որ ցանկալի կլինի, որպեսզի իրենց ահազանգերին էլ օպերատիվ պատասխանեն, այլ ոչ թե շաբաթներ տևի, իսկ պատասխաններն էլ նույն «քոփի-փեյսթ» արած բառերն են՝ ձեր խնդրին տեղյակ ենք, մի բան կանենք»։ 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ