MediaArm.am Արդեն 2 ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի մեծ թվով հրշեջ փրկարարներ պայքարում են Նուբարաշենի աղբավայրում առաջացած խոշոր հերթի դեմ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջներին օգնում են աղբավայրի աշխատակիցները:
Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, քաղաքապետարանի ջրատար ավտոմեքենաներով անընդհատ ջուր են հասցնում հրշեջներին: Կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից և այրվում է մոտ 3,5-4 հեկտար տարածք: Մանրամասները՝ քիչ ուշ: