MediaArm.am Վահե Աղաջանյանն իր էջում գրել է. Գիտե՞ք, թե ինչու են Քոչարյանի աջակիցներն ու թիմակիցները շո կի մեջ: Նրանց ստել են, նրանց մոլ որեցրել են երեխայի նման: Նրանց ասել են, որ «Պուտինից դաբռո կա, մենք ենք լինելու, արդեն որոշված է, դուխով գնացեք ինչ ուզում եք արեք», սակայն իրականում ոչ Պուտինից, ոչ այլ տեղից դաբռո երբեք չի եղել: Ռոբերտ Քոչարյանը գնում էր Մոսկվա, ինչ-որ սրճարանում սրճում և հետ գալիս, սակայն նրա այցի մասին լեգենդներ էին տարածվում հայկական տիրույթներում: Այսինքն, այդ մարդկանց չափից դուրս ինքնավստահության պատճառն այն սուտն էր, որի մեջ նրանք ապրում էին:
Սուտը, որը նրանց հրամցվել էր և սուտը, որը նրանք տարածում էին, թե իբր «արդեն որոշված է, մենք ենք, համակերպվեք»: Իմ ընկերների մեջ էլ կային մո լորյալներ, որոնք հավատում էին այդ ամենին ու երբ ես նրանց բացատրում էի, որ դա կեղծիք է, դա տեխնոլոգիա է թիմակիցներին ավելի լավ աշխատել ստի պելու համար, նրանք ծիծաղում էին, թե բա «հունիսի քսանին կտենաս, մնաց X օր»: Տեսա ))) Դուք ջախ ջախվեցիք, քանի որ հասարակ ժողովրդին կոչեցիք նա խիր և ժե խ: Էտ ժողովուրդը ձեզ պիտի ձայն տա՞ր: Այս հարցում ևս դուք իրականությունից կտրվել էիք:
Դուք պարտվել եք նույնիսկ Շուռնուխում, Քաջարանում, Սյունիքում, պարտվել եք ձեր ծննդավայրերում: Սա ձեզ ինչ-որ բան չի ասու՞մ: ՀՀ-ում իրենց էլիտա համարողները, այսպես կոչված կեղեքող էլիտան, պսևդոլիտան ջախ ջախված է, իսկ այն մարդիկ, որոնց Ռոբերտ Քոչարյանը մեծ փողեր է տվել ձայների դիմաց և նրանք այդ ձայները չեն ապահովել, ես նրանց բարի խորհուրդ ունեմ. փախեք, փախեք, ուղղակի փախեք, դուք չգիտեք, թե ում հետ եք մտել գործարքի մեջ, նա ցանկացած գնով այդ գումարները հետ է ստանալու ձեզանից, քանի որ դուք նրա ձայները չեք ապահովել, բայց գումարները ծախսել եք, այնպես որ դուք շատ լուրջ մտածելու բան ունեք:
Ուզու՞մ եք գալ իշխանության: Շատ բարի, ձեզ բարձր մի դասեք ժողովրդից, ստեր մի տարածեք, Վլադիմիր Պուտինի անունը տալով վարկանիշ մի հավաքեք, մարդկանց հետ ազնիվ եղեք: Այժմ նախիրը դու՞ք եք, թե՞ ժողովուրդը: Այ հիմա արդեն նախիրն էլ եք դուք, ձեր ասած ամեն բառն էլ եք դուք: Դե փորձեք սրանից հետո տառապած հայ ազգի հասցեին վիրավորանքներ հնչեցնել: Լեզուներդ են կտրելու, մտցնեն համապատասխան տեղը, ստահակներ: Ոչ գումարով, ոչ շան տաժով չկարողացաք խաբել ժողովրդին, չնայած փողի մեխանիզմները շատ լավ են աշխատել, ԲՀԿ-ի և Պատիվ ունեմի ստացած ձայները վկա: Խաղաղություն հայոց աշխարհին: