Աշոտ Փաշինյանի ողբերգությունը

Իրադարձային mediaarm 2021-06-12 21:54:00 1281
capturethumb_6JXJk.jpg

MediaArm.am Վերջին օրերին հայկական եւ ռուսական մամուլի «թոփ» թեման էր դարձել Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը, որով նա դիմում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ իր որդուն՝ Աշոտին, մեր բոլոր գերիների հետ փոխանակելու առաջարկով: Մինչ այդ Փաշինյանը հայտարարել էր, որ գերիները կներեն իրեն՝ մեկ-երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար: Դա առաջացրեց հասարակության զայրույթը. գերության մեջ գտնվողի ծնողը եւ երրորդ նախագահը Փաշինյանին կոչ արեցին՝ իր որդուն ուղարկել գերության եւ փոխարենը ազատել մյուս գերիներին: Դրան ի պատասխան՝ Փաշինյանը հնչեցրեց աղմկահարույց հայտարարությունը: 

Երեւույթն ինքնին սահմռկեցուցիչ է, բայց ոչ այն տեսանկյունից, որ երկրի ղեկավարը պատրաստ է իր որդուն զոհաբերել՝ հանուն մյուս հայորդիների. սա Փաշինյանի էժանագին շոուներից էր, որը գուցե տվեց սպասված արդյունք՝ ոմանք նրան համեմատեցին Հիսուսի հետ, որն իր միակ որդուն զոհաբերեց հանուն մարդկության: Թեեւ Հիսուսը որդի չուներ, եւ ինքն էր զոհաբերվող զավակը: Փաշինյանը լավ գիտի, որ իր որդին Ալիեւին պետք չէ, որ իր որդուն Ալիեւը կարող է վերաբերվել որպես ընկերոջ որդու եւ «գլխի վրա» պահել, որ Ալիեւը մեր գերիներին պահում է տարածքների դիմաց փոխանակելու համար, ոչ թե՝ Աշոտի: Որքան էլ դա փաշինյանական թատերական շոու էր, այնուամենայնիվ, ոչ ոք չէր կարող կանխատեսել, թե ինչ կպատասխանի Ալիեւը: Իսկ եթե նա համաձայնե՞ր:

Ի՞նչ էր անելու Փաշինյանը, իսկապե՞ս Աշոտին ուղարկելու էր Ադրբեջան: 
Ինչեւէ, երեւույթը սահմռկեցուցիչ է այն առումով, որ մարդն այնքան է կառչած իր աթոռից, որ հանուն դրա կզոհաբերի նաեւ սեփական որդուն: Աշոտը նույնպես պատրաստակամություն հայտնեց՝ գնալ եւ մյուս գերիների դիմաց հանձնվել Ադրբեջանին: Բայց նրա հայրը նախապես հարցրե՞լ էր իր կարծիքը, թե՞ ինքն է միանձնյա որոշում նրա ճակատագիրը, ինչպես միանձնյա որոշում է ամբողջ ժողովրդի եւ երկրի ճակատագիրը: Փաշինյանը թքած ունի ոչ միայն ժողովրդի ճակատագրի ու կարծիքի, այլեւ իր որդու կյանքի ու կարծիքի վրա:

Այդ դեպքում ի՞նչ էր մնում անել որդուն, ով դարձել է հոր փառասիրության մատաղացուն, ում կյանքը սակարկում են, «բարտեր» անում հոր պաշտոնի ու իշխանատենչության հետ… Փաշինյանը եթե հարգեր իր ընտանիքին, մտահոգվեր նրա անվտանգությամբ, նոյեմբերի 9-ից հետո պետք է հրաժարական տար եւ հեռանար երկրի ղեկից: Այդ դեպքում գուցե ամենավերջին միջոցներով չթիրախավորեին ու չվարկաբեկեին իր ընտանիքի անդամներին: Նրա ընտանիքի անդամները Հայաստանում այլեւս չեն կարող հանգիստ ապրել. նրանց անընդհատ հետեւելու են «Նիկոլ՝ դավաճան», «Էրատո» բացականչությունները, նրանք անընդհատ հետապնդվելու են զոհերի, անհայտ կորածների հարազատների եւ, առհասարակ, հասարակության կողմից:

Հանգիստ չեն ապրելու նաեւ աշխարհի որեւէ տեղ, որտեղ հայ է ապրում… Եթե Աննա Հակոբյանի դեպքում թիրախավորելն արդարացված է, քանի որ նա քիթը մտցնում է իրեն չվերաբերող հարցերի մեջ եւ երկիրը ղեկավարում է կուլիսներից, ինչպես պատերազմի ժամանակ էր, եթե արդարացված է Մարիամ Փաշինյանի դեպքում, ով շարունակ «ոտքի տակ է ընկնում», ապա հոր չմտածված հայտարարության համար Աշոտին թիրախավորելն այնքան էլ արդարացի չէ. Աշոտը թերեւս այդ ընտանիքի ամենահամեստ մարդն է, անկախ այն բանից՝ Սստծո՞ւն է դավանում, թե՞ սատանային, անկախ նրանից՝ հագուկապը, «դրեսկոդը» համապատասխանո՞ւմ են երկրի ղեկավարի որդու չափանիշներին, նա իրեն բավականին զուսպ է պահում եւ հաճախ դառնում է Աննայի ու Նիկոլի բեմադրած ներկայացումների ակամա դերակատարը, մտնում է պատերազմում քաջաբար կռվողի, այնուհետեւ՝ հալալ քրտինքով գարեջուր վաճառողի դերերում։

Բայց, այնուամենայնիվ, Աշոտն այս ընտանիքի միակ անչար ու անշառ չափահասն է, ում դարձնում են սակարկության առարկա, մատաղացու գառ… Ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում Աշոտի հոգում՝ հոր հայտարարություններից, մոր անտարբերությունից հետո…

Թատրոնը՝ թատրոն, պոպուլիզմը՝ պոպուլիզմ, բայց Աշոտը մարդ է, որի վրա Փաշինյանը հենում է վարչապետի աթոռն ու ուզում է չխեղդվել ալեկոծված քաղաքական օվկիանոսում:

«Հրապարակ օրաթերթ»

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ