MediaArm.am Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Օրվա ավարտին դեռևս կա մի քանի ժամ, բայց արդեն օրն աչքի է ընկել սարսափելի ավտովթարներով։ Միայն այսօր՝ ավտովթարների պատճառով տարբեր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել ՀՀ 40 քաղաքացիներ, որոնց մի մասը գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում։
Ունենք նաև մեկ զոհ։ Հայաստանում երթևեկությունը խայտառակ վիճակում է․ ղեկին նստում են բոլոր նրանք, ովքեր ցանկանում են՝ չվախենալով ոչ մեկից։ Փողոցներում վխտում են ոտքերը գազին դրած ճռիկ-վռիկ անողները։ Որոշ անպատասխանատու վարորդների և անգործունյա կառույցների պատճառով խլվում են անմեղ կյանքեր։ Ու ցավալին այն է, որ ոչ մեկ լրջապես չի էլ ուզում զբաղվել այս խնդրով։ Լավ, գոնե այսօրվա խայտառակ օրը սթափեցնող ազդակ լինի։