Բացառիկ մանրամասներ Արարատի մարզի կրակոցներից. պարզվել է մահացածի, վիրավորի և մասնակիցների ինքնությունը

Իրադարձային mediaarm 2021-06-14 11:19:00 501
befunky-collage-10_QAK-4.jpg

MediaArm.am Երեկ՝ հունիսի 13-ին, Արարատի մարզի Գոռավան գյուղի վարչական շրջանում գտնվող գերեզմաններում մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների ու «ռազբորկայի» վերաբերյալ նոր մանրամասներ են պարզել ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության օպերատիվ քննչական խմբերը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը, ժամը 18։55-ի սահմաններում Գոռավան գյուղի գերեզմանատան մոտ «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել մի կողմից Գոռաբան գյուղօ բնակիներ՝ 29-ամյա Գոռ Պետրոսյանի, 30-ամյա Գևորգ Պետրոսյանի (Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս հարազատ եղբայրներ են), Վեդի քաղաքի բնակիչ՝ 30-ամյա  Կարեն Սաֆարյանի, ոմն Ռուբոյի, ում տվյալները ոստիկաներն ու քննիչները պարզում են, իսկ մյուս կողմից՝ Արարատ քաղաքի բնակիչ, 34-ամյա Արմեն Հովհաննիսյանի, Արարատ քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Սերժիկ Ոսկանյանի, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ՝ 29-ամյա Մեսրոպ Այվազյանի, Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Հոհվաննես Բադալյանի միջև։

Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ փոխադարձ կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով Ա. Հովհաննիսյանը հրազենային մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Գևորգ և Գոռ Պետրոսյաններին, Կ. Սաֆարյանին, Ս. Ոսկանյանին, Մ. Այվազյանին, Հ. Բադդալյանին, ոմն Ռուբոյի անձը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու, ինչպես նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 14-ին, գիշերը ժամը 00։20-ի սահմաններում «ձախ ձեռքի զույգ ստորին վերջույթների, կրծքավանդակի, գլխի հրազենային վնասվածքներ» ախտորոշմամբ Վեդու բժշկական կենտրոն  է տեղափոխվել Ս. Ոսկանյանը։  Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության պետ Ա. Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, քննիչ Ստեփանյանի որոշմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ միջադեպի մասնակից կասկածյալներից Գ. և Գ. Պետրոսյանները 2009 թվականին սպանված «օրենքով գող» Մարզպետունի Պետրոսյանի՝ Մարսոյի ազգականներն են։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 13-ին կրակոցներ էին հնչել Արարատի մարզում:  

Ժամը 19:15-ի սահմաններում «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնավածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել էր:   Ինչպես Արարատի մարզից հայտնել էր ֆոտոլրագրողը, հիվանդանոց էին ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը:  

Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակում Գրիգորյանն ու նույն վարչության Արարատի քննչական բաժնի պետ Արթուր Ավետիսյանը:   Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Արարատ քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Արմեն Հովհաննիսյանն էր:  

Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում տաք հետքերով պարզել էին, որ Ա. Հովհաննիսյանին հրազենային վնասվածքներ պատճառվել էր Արարատի մարզի Գոռավան գյուղի գերեզմաններում՝ 2009 թվականին սպանված «օրենքով գող» Մարսոյի՝ Մարզպետունի Պետրոսյանի գերեզմանի դիմաց տեղի ունեցած կրակոցների հետևանքով:  

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ