Բացառիկ տեսանյութ դաժան ավտովթարից. կան վիրավորներ

Իրադարձային mediaarm 2021-08-20 18:29:00 459
photo2021-08-2018-27-23_eCJ8A.jpg

MediaArm.am Օգոստոսի 18-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին տեղի ունեցել խոշոր ավտովթարը, ինչի հետևանքով 25-ամյա Գագիկ Պողոսյանի վարած ՎԱԶ 2104 մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել էր։

Դեպքի վայրում Մեծամորի ոստիկաններն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գ. Պողոսյանի ավտոմեքենային հարվածել է մեկ այլ ավտոմեքենա։

Ոստիկանները տաք հետքերով պարզել էին, որ այդ մեքենան Mercedes մակնիշի 10 ՍF 010 համարանիշի է, և ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ այն վարել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 40-ամյա Գևորգ Ղազարյանը, ով վթարից հետո դեպքի վայրից դիմել էր փախուստի։

Երեկ՝ օգոստոսի 19-ին, ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Գ. Ղազարյանը ներկայացել է ոստիկանության Մեծամորի բաժին, որտեղից նրան և Mercedes մակնիշի ավտոմեքենան տեղափոխել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի մոտ։  Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունը պարզել է նաև վիրավորների ինքնությունը։  Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 18-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում դեռևս անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 39 կմ հատվածում դեպի Արմավիր ընթանալիս բախվել էր ՎԱԶ 2104 մակնիշի ավտոմեքենային։

Բախման հետևանքով «04»-ը կողաշրջվել էր, իսկ նրան հարվածած ավտոմեքենան դեպքի վայրից դիմել էր փախուստի։ Վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Մեծամորի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն էին ստացել, ապա տեղափոխվել «Մեծամոր» ԲԿ, որտեղից 1 հոգի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Նարեկ Գրիգորյանն ու Հայկ Դարբինյանը։ Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ։

Վերջինս արդեն օպերատիվ տեղեկություններ էր ստացել, թե ինչ մակնիշի և համարանիշի ավտոմեքենա էր հարվածել «04»-ին, ու հիմա ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախուզութան և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները ձեռնարկում էին անհրաժեշտ գործողություններ՝ նշված ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ