Բազալտե հեղափոխություն

Իրադարձային mediaarm 2021-06-12 11:09:00 141
47i7870_csCVX.jpeg

MediaArm.am «168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանը համաշխարհային մասշտաբի անհեթեթությունների ու ռեկորդների երկիր է, աննախադեպ՝ բառի ամենաբացասական իմաստով։ Այստեղ կատարվում են իրադարձություններ, որոնք դուրս են մարդկային բանականության սահմաններից, հանրային, քաղաքական, քաղաքագիտական օրենքներից ու օրինաչափություններից։ Նոնսենսների գծով Հայաստանում անգերազանցելի է Նիկոլ Փաշինյանը, որը զբաղեցնելով երկրի ղեկավարի պաշտոնը, գրեթե ամեն օր հանդես է գալիս քաղաքական և ոչ միայն քաղաքական օրենքների ջախջախմամբ։ 

Հերթական քարոզչական էքստազի մեջ նա Վանաձորում ազդարարել է «Հայաստանում ժողովրդավարական պողպատյա հեղափոխության մեկնարկը»։

Այսինքն՝ երկրում իշխանություն ունեցող մարդը, իշխանության ղեկավարը հայտարարել է հեղափոխության՝ իշխանության դեմ պայքարի մեկնարկի մասին։ Մարդկության պատմության մեջ գրեթե բոլոր հեղափոխությունները տեղի են ունեցել իշխանության, իշխող կարգի դեմ։ Բացառություններ, իհարկե, եղել են, պատմությունն ունի նաև մշտական կամ պերմանենտ հեղափոխությունների հայեցակարգեր։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանը դրանց կրողն է, ապա պարտավոր է խոստովանել, որ ինքն առվազն տրոցկիստ է և շարունակում է Մարքսի ու Լենինի ուղին՝ կառուցելով «սոցիալիզմ՝ առանձին վերցրած մի երկրում»։ 

Նիկոլ Փաշինյանը, սակայն, նման խոստովանություն չի արել, հակառակը՝ նախորդ հեղափոխության ժամանակ հայտարարել է, որ չի դավանում որևէ իզմ-ի։ Հետևաբար՝ նրա վանաձորյան թեզերը չեն կարող լղոզվել պատմագաղափարական հղումներով։ 4STOPPED Իրականությունն այն է, որ վերջին երեք տարիներին համաշխարհային քաղաքականության մեջ հակառեկորդներ գրանցած Հայաստանն արձանագրում է հերթական խոշոր, հակաքաղաքական ու հակաքաղաքագիտական ռեկորդը՝ իշխանությունը պատրաստվում է հեղափոխության, այսինքն՝ իշխանության դեմ պայքարի։ 

Իրականում այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի ինքնագնահատականն է, խոստովանությունն այն մասին, որ իր կարողությունների գագաթնակետը պոպուլիստ հեղափոխականի կերպարն է, դրանից ավելիի նա ընդունակ չէ ի բնե։ Ինչ-որ առումով այս հայտարարության մեջ կա նաև անկեղծության բաղադրիչ․ մարդը խոստանում է անել այն, ինչն ամենալավն է կարողանում։ Իրականում անցած երեք տարիներին՝ լինելով երկրի ղեկավարի կարգավիճակում, նա շարունակել է հեղափոխությունը, ինչի հետևանքն է պետության այսօրվա աղետալի իրավիճակը։ Հայտնվելով պետության ղեկին՝ նա արել է այն, ինչ կարողանում է՝ հեղափոխություն, լաչառություն, քայքայում, ջախջախում, ավեր։ Իրավիճակի ողբերգականությունն այն է, սակայն, որ եթե նա 2018 թվականին հեղափոխությամբ պայքարել է իշխանության դեմ և հաղթել է, ապա դրանից հետո նրա պայքարի թիրախը դարձել է պետությունը, որի նկատմամբ հաղթանակը նշանավորվելու է պետության վախճանով։ 

Նիկոլ Փաշինյանը հիմա իրագործում է հենց այդ՝ պետության դեմ հաղթանակի վերջին արարը։ Այդ առումով նա իր վերջին հեղափոխության անվանումը սխալ է ընտրել․ բովանդակային իմաստով նա իրագործում է բազալտե կամ գրանիտե հեղափոխություն, որովհետև հենց այդ նյութերից որևէ մեկով է պատրաստված լինելու Հայաստանի վերջի մասին հիշեցնող շիրմաքարը, որի առաջ խոնարհվելու հնարավորության համար էլ պայքարում է Նիկոլ Փաշինյանը»: 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ