MediaArm.am Այսօր՝ հունիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 24-ամյա Սարգիս Հովհաննիսյանը իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին դեպի Գավառ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել աջակողմյան հատվածում առկա փոսում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Հովաննիսյանն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 26-ամյա վաղինակ Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական բարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
պերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ն դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ներսիսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։