MediaArm.am Երեկ հունիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաներում Երևանի բնակիչ 52-ամյա Գառնիկ Հովհաննիսյանը իր վարած Օպել մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 42-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել կայանված, Օհանավան գյուղի բնակիչ 66-ամյա Գասպար Գրիգորյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեանքով Գ․ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ բժշկական կենտրոն։ Բախման հետեվանքով BMW էլ բախվել է Աշտարակ քաղաքի բնակիչ 35-ամյա Մհեր Մանուկյանին պատկանող Honda մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ բախվել է ՈՒշի գյուղի բնակիչ 35-ամյա Արտյոմ Բարսեղյանին պատկանող ֆորդ մակնիշի ավտոմեքենային։
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողներըտ՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Վահագն Էլոյանը, Հայկ Վարդանյանը ու Անուշավան Աղաջանյանը: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ավագ հետաքննիչ Ա․ Աղաջանյանը ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: