MediaArm.am Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Ռաֆիկ Նուբարյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում՝ Քաղսի գյուղ տանող ճանապարհին, դուրս է եկել երթեկելի գոտուց, բախվել ձախակողմյան հատվածի ծառին և հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Նուբարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։