MediaArm.am Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Բաքվի օդանավակայանում Թուրքիայի նախագահին եւ նրա տիկնոջը դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետներից եւ փոխարտգործնախարարներից մեկը։
Արդեն այսօր նախատեսվում է, որ Էրդողանը կայցելի Շուշի, որտեղ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Իսկ հունիսի 16-ին նա «Եվրո-2020»-ի շրջանակներում ներկա կգտնվի Ուելս-Թուրքիա խաղին, որը կանցկացվի Բաքվում։