Էր­դո­ղա­նը սեն­սա­ցի­ոն հայ­տա­րա­րու­թյուն է արել Հա­յաս­տա­նի մա­սին

Իրադարձային mediaarm 2021-09-07 20:39:00 276
erdoan-shabatam_hwvXD.jpg

MediaArm.am «Փաստ» օրաթերթը գրում է

rosbalt.ru-ն «Արդյո՞ք էրդողանը կարգ ու կանոն կմտցնի Հարավային Կովկասում» վերնագրով հոդվածում գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամենուր է հասցնում քայլեր անել:

Նա Սիրիայում է, Աֆղանստանում է, Իրանում է և այլուր: Եվ զարմանալի չէ, որ անտարբեր չէ նաև Հարավային Կովկասի նկատմամբ. այնտեղ նա եղբայրական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Հետկոնֆլիկտային գոտիներում հիմա ավելի շատ խաղաղություն է, քան պատերազմ: Բայց մի՞թե այս հարաբերական անդորրը մնայուն է:

Իսկ ի՞նչ պետք է արվի, որպեսզի Հարավային Կովկասում և հարևան երկրներում «եղանակը» համեմատաբար մեղմ լինի: Էրդողանը գտել է. նա նախաձեռնել է մի այնպիսի քաղաքական և տնտեսական կառուցվածք, որը թույլ կտա տարածաշրջանին գտնել, իր խոսքերով, «հանգիստ»:

Եկեք չվիճենք, թե որն է առաջինը եղել՝ ձու՞ն, թե՞ հավը: Այսինքն, ո՞վ է առաջինը «ազդակներ» հաղորդել, թե պատրաստ է Հայաստան - Թուրքիա հարաբերություններ հաստատել: Ի վերջո, Փաշինյանն ասել է, որ իր երկիրը դրական է արձագանքել թուրքական «ազդակներին», իսկ Էրդողանը՝ որ իր երկիրը ընդունել է Երևանից հնչող «հաշտվելու հայտարարությունը»: Այսպիսով, Էրդողանը, կարելի է ասել, սենսացիոն հայտարարություն է արել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իր երկրի պատրաստակամության մասին: Բայց նրա «առատաձեռնությունը», հավանաբար, ունի «կրկնակի հատակ»:

«Հարաբերությունները պետք է զարգանան՝ հիմնված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա, - ասել է Էրդողանը, - մենք կարող ենք աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»: Բայց, իհարկե, ինչպես շեշտել է թուրք առաջնորդը, այդ ամենը հնարավոր է միայն կայուն խաղաղություն ապահովելուց հետո, ինչը Ադրբեջանն է առաջարկում, այն է՝ Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության համաձայնագիր կնքելը: Էրդողանի խոսքով, այս մոտեցումը Հարավային Կովկասի զարգացման համար նոր հնարավորություն է, իսկ հայերի համար՝ «պատմական հնարավորություն»:

Բայց նկատենք, որ խոսքը միայն «եռյակի», այսինքն՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի մասին չէ: «Օրակարգում Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի մասնակցությամբ «հնգյակի հարթակ» ստեղծելու մասին է, որին, ենթադրաբար, կմիանա նաև Վրաստանը», - ասել է Թուրքիայի առաջնորդը: Սկզբի համար խոսքը երկաթգծերի եւ մայրուղիների կառուցման մասին է, որոնք «կմիացնեն երկրները, և նման կերպ կլուծվեն բազմաթիվ խնդիրներ»: Իհարկե, դժվար է չհամաձայնել ճանապարհների կառուցման միջոցով առևտրատնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ բնույթի «բազմաթիվ խնդիրների» լուծմանը, սակայն Հայաստանը դեռ չի հասունացել նման ծրագրերի իրականացման համար:

Հարց. արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ սակարկությունները չեղյալ են հայտարարվելու: Եվ ևս մեկ հարց. ինչո՞ւ է Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու օրակարգն ընդլայնում մինչև, այսպես ասած, «եռյակի», այսինքն՝ Ադրբեջանին ևս ներառում է այնտեղ, և մինչև անգամ այն ավելի լայն՝ տարածաշրջանային «հնգյակի» կամ նույնիսկ «վեցնյակի» ձևաչափի մակարդակի է հասցնում: Ընդհանրապես, մեծ քաղաքականության մեջ ոչ ոք ոչ մի բանից չի ամաչում, և եթե Էրդողանի նախաձեռնած «հնգյակի» հարթակի ստեղծումը ամպագոռգոռ բառեր չեն, ինչո՞ւ Ռուսաստանը չպետք է միանա դրան, որպեսզի, թեկուզ, վերահսկի Թուրքիային և նրա ազդեցության տարածումը տարածաշրջանում, ինչպես նաև դաշինքի մյուս անդամների «վարքագիծը»: Ինչ վերաբերում է Իրանին, նա ունի նոր նախագահ և բավականին տարասեռ խորհրդարան, որտեղ վերաբերմունքը և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի նկատմամբ միանշանակ չէ:

Հարց է, թե արդյո՞ք Մոսկվան ու Թեհրանը կպահպանեն «ռազմավարական գործընկերությունը», թե՞ այն ընդամենը իրավիճակային կլինի: Ներկայումս Մոսկվան չունի իր նախկին քաղաքական ազդեցությունը Իրանի վրա: Առևտրատնտեսական հարաբերությունները նույնպես լավագույնը չեն: Այնուամենայնիվ, Իրանը որևէ պատճառ չունի Հայաստանը Թուրքիային մերձեցնելու համար՝ թեկուզ հաշվի առնելով Հայաստանի նկատմամբ թուրքական հետաքրքրությունների բացահայտ հակադրությունը իր նպատակներին: Օրինակ՝ Թեհրան-Ջուղա-Երասխ-Երևան-Թբիլիսի-Սև ծով երկաթուղային կապի նախագիծը չի համընկնում Թուրքիայի և Ադրբեջանի տրանսպորտային ուղիների, էներգետիկ և այլ ոլորտների զարգացման «տեսլականի» հետ: Իրանը Հայաստանի հետ ունի նաև այլ նախագծեր: Ուստի, ամենայն հավանականությամբ, Իրանը միայն պաշտոնապես կընդունի Էրդողանի «հնգյակի հարթակը», բայց իրականում երկկողմ հիմունքներով կշփվի Հայաստանի և տարածաշրջանի այլ պետությունների հետ:

Անիմաստ է խոսել «վեցնյակի հարթակին» Վրաստանի մասնակցության մասին, չնայած այն բանին, որ Թուրքիան և Ադրբեջանը նրա ամենակարևոր գործընկերներն են: Էրդողանի առաջարկած դաշինքից Վրաստանին վախեցնելու համար բավական է դրան Ռուսաստանի մասնակցությունը: Բացի այդ, նկատի ունենալով ԱՄՆ -ի և Իրանի հարաբերությունները, Թբիլիսին, հավանաբար, չի ցանկանա բարկացնել իր ռազմավարական գործընկերոջը՝ կապեր հաստատելով Իրանի հետ: Այսպիսով, ի՞նչ է կանգնած Էրդողանի նախաձեռնության հետևում՝ տարածաշրջանում իրավիճակի իրական բարելավման ցանկությու՞ն, թե՞ պարապ խոսակցություն: Հավանաբար, երկուսն էլ, բայց որոշակի չափով:

Թուրքիան դիվանագիտական և ռազմավարական նկատառումներով չի կարող Ռուսաստանին չհրավիրել «հնգյակ», սխալ կլինի նաև Իրանին ամբողջովին անտեսելը, սակայն Հայաստանը դեպի սեփական ուղեծիր (գոնե մասամբ) թեքելը կառուցողական և հեռանկարային գաղափար է: Այսպիսով, Փաշինյանի ու Էրդողանի փոխադարձ քաղաքավարությունից շատ բան պետք չէ ակնկալել: Բայց Հայաստան- Թուրքիա հարաբերություններում հնարավոր է նվազագույնի ձևավորումը, այն է՝ ճանապարհների բացումը, որով հետաքրքրված է նաև Ռուսաստանը: Բայց հազիվ թե այդ ամենը դուրս գա այդ հիմնական նվազագույնից: Թե՛ Մոսկվան, թե՛ Թեհրանը կփորձեն դանդաղեցնել տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության տարածումը:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ