«Էրիկիս ամբողջական մարմինը դեկտեմբերի 8-ից Եղեգնաձորի դիահերձարանում է եղել, բայց չեմ իմացել, 10 ամիս ման եմ եկել․․․»․ զոհված զինծառայողի հայր

Իրադարձային mediaarm 2021-09-06 22:54:00 705
erik-gev-6_q9k0D.jpg

MediaArm.am «Էրիկիս զորացրվելուն 100 օր էր մնացել՝ կռիվը սկսվեց…»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արցախյան 44 օրյա պատերազմում զոհված 20-ամյա Էրիկ Գևորգյանի հայրը՝ Կարեն Գևորգյանը։

Էրիկն Արմավիրի մարզի Փարաքար համայնքից էր, ընտանիքի միակ որդին։ Ծառայության էր մեկնել 2019 հունվարին, 6 ամիս Հայաստանի ուսումնական զորամասերից մեկում ծառայելուց հետո տեղափոխվել էր Արցախ՝ Հադրութ։

«Շատ գոհ էր ծառայությունից, շատ լավ էր տրամադրված, ամեն ինչից գոհ էր, երբեք չի դժգոհել․․․ Տղես «ԲՄՊ»-ի վարորդ-մեխանիկ էր։ Ինքը կյանքով լեցուն, կենսախինդ մարդ էր․․․»,- պատմեց Էրիկի հայրը։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի օրերին Էրիկը ծնողներին հանգստացրել էր, թե ամեն ինչ լավ է լինելու, անհանգստանալու կարիք չկա, սակայն պատերազմը սկսվելուց մոտ 2 շաբաթ անց Էրիկի և նրա ծնողների միջև կապը կորել է։

«Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 14-ը կապ է եղել, այդ ընթացքում ոչ մի բան չէր ասում, միայն՝ ամեն ինչ լավ է, կռիվը մի 2 օր կտևի, կվերջանա․․․ Վերջին անգամ իր մամայի հետ է խոսել՝ հոկտեմբերի 14-ին, ասել է՝ մեզ Հադրութից տեղափոխում են Մարտունի, կհասնեմ տեղ, կզանգեմ, ու էլ կապ չի եղել․․․»,- մեզ հետ զրույցում հիշեց Էրիկի հայրը, ապա հավելեց, որ դեպքից ամիսներ անց է պարզել, որ որդին զոհվել է Հադրութից դեպի Մարտունի գնացող ճանապարհին․

«Տեղափոխելու ժամանակ իրենց մեքենային են խփել: Մեքենայում 19 հոգի են եղել, նրանցից 1-ը տեղում զոհվել է, 12 զինվոր վիրավորվել են, 6 հոգի էլ կանտուզիա տարած՝ մեքենայից իջել են, որոնցից մեկն էլ Էրիկս է եղել։ Այդ 6 զինվորներից 2-ն իրար հետ են եղել, 3-ը՝ իրար հետ, մեկն էլ առանձին է եղել․․․ կանտուզիա տարած մարդը չի հասկանում՝ ինչ է անում, ուր է գնում․ կորել են։ Ֆիզուլիի տարածքից հետ են գնացել, մոտ 25 կիլոմետր ոտքով գնացել են, հասել Հադրութի տարածք․․․ Հադրութի Այգեստան գյուղից են գտել երեխուն, իրա ընկերոջ հետ հենց Այգեստան գյուղից գտել են»։

Էրիկի մարմինը 2020 թվականի դեկտեմբերից Հայաստանի դիահերձարաններից մեկում է եղել, սակայն զոհված զինծառայողի հայրը դրա մասին չի իմացել: Ոչ մի տեղեկություն չեն ունեցել, որդուն փնտրելու համար 2020 թվականի նոյեմբերի 27-ից հայր մեկնել է Արցախ ու մինչև 2021 թվականի փետրվարն այնտեղ է մնացել․

«Երեխուս ամբողջական մարմինը դեկտեմբերի 8-ից Եղեգնաձորի դիահերձարանում է եղել, բայց ես չեմ իմացել, նոր եմ գտել Էրիկիս մարմինը, մոտ 20 օր առաջ․․․ 10 ամիս ման եմ եկել․․․ Եղեգնաձորի դիահերձարանից տեղափոխել են Մեծամորի դիահերձարան, այնտեղից էլ արդեն բերել են Երևան՝ Հերացի։ Ամբողջական մարմինն է եղել, բայց արդեն անճանաչելի, 4 անգամ ԴՆԹ է արվել․․․․ Այնքան լավ պետություն ունենք, որ այդքան ժամանակ երեխուս մարմինը չեն տվել, մինչև հիմա երևի մոտ 200 մարմին էլ կա՝ Հերացիում, Աբովյանում, Մեծամորում, Սևանում, դա՝ միայն մարմին, բայց մասունքներ էլ կան, որ պարզված չի։ Մարդիկ կան, որ մասունքներ, մի կտոր ոսկոր են գտել, որ իրենց երեխունն է, բայց մնացածը չկա, սպասում են, որ էլի մասունքներ հաստատվեն, որ իրենց երեխեքին հուղարկավորեն»։

Էրիկ Գևորգյանը հուղարկավորվել է 2021 թվականի օգոստոսի 20-ին՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում։

«Տղես շատ երազանքներ ու նպատակներ ուներ, ավաղ․․․»։

 

 

 

 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ