«Ես կադրեր եմ տեսել, որ կոնկրետ Շուշիում իմ տան մեջ հարցազրույց են վերցնում մի ընտանիքից». Շուշիի քաղաքապետ

Իրադարձային mediaarm 2021-08-20 20:15:00 312
arcvik-sargsyan_QzWLv.jpg

MediaArm.am Երեկ ֆեյսբուքյան էջերից մեկը տեղեկատվություն տարածեց, որ Շուշիի Նարեկացի արվեստի կենտրոնի աշխատանքները, ցավոք, չի հաջողվել դուրս բերել, և թշնամու վերահսկողության ներքո են անցել ոչ միայն մեր գեղեցիկ ու վեհագույն Շուշին, այլ նաև Նարեկացի արվեստի կենտրոնի մի քանի տասնյակ քանդակներ, հումք, 14 տարվա ընթացքում կենտրոնի ձեռք բերած ամբողջ գույքը, մանկական թատրոնի տիկնիկները, դաշնամուրն ու այլ կահավորանք:

«Ցավոք, ոչինչ չենք կարողացել դուրս բերել, քանի որ ոչ ոք չէր պատկերացնում, որ Շուշին կհանձնեն»,- կայքի հետ զրույցում նշել է Նարեկացի Արվեստի միության տնօրեն Գայանե Խաչատրյանը:

Աղբյուրը գրել էր նաև, որ իր տեղեկություններով՝ Շուշիի Նարեկացի արվեստի կենտրոնում աշխատակիցներից մեկը եղել է ազգությամբ ադրբեջանցի:

«Բանն այն է, որ տվյալ աշխատակիցը երկար տարիներ աշխատել է հայերի հետ միևնույն միջավայրում, կիսել նրանց հետ նույնիսկ կենցաղ, սակայն ոչ ոք չի իմացել, որ վերջինս ազգությամբ ադրբեջանցի է: Ասում են, հենց նա էլ թույլ չի տվել հանել մշակութային գլուխգործոցները»,- նշված էր հրապարակման մեջ:

Այս առնչությամբ Գայանե Խաչատրյանն ասել է. «Որքանով ես եմ տեղյակ,  նման բան չի եղել: Կենտրոնի տնօրենը Հայկ Պապյանն է եղել, ով այս օրերին գտնվում է Իջևանում: Նա այդ օրերին իր անձնական մեքենայով տարբեր մարդկանց է տարհանել, սակայն չի կարողացել փրկել մեր մշակութային աշխատանքները: Մտքով չի անցել դրանք դուրս բերել, քանի որ պատկերացում չի ունեցել Շուշին հանձնելու մասին»:

Այս տեղեկությունը 168.am-ը փորձեց ճշտել նաև Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանից: Վերջինս բացառեց, որ նման բան կարող էր լինել:

«Ոչ, ոչ, նման բան չի եղել: Ճանաչում եմ թե՛ Կենտրոնի հիմնադիր Նարեկ Հարությունյանին, թե՛ աշխատակիցներին: Նման մարդ չեմ պատկերացնում, որ եղած լինի»,- ասաց Շուշիի քաղաքապետը:

Արծվիկ Սարգսյանի հետ զրուցեցինք նաև ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեսանյութի մասին, թե իբր Խորհրդային Միության տարիներին Շուշիում ապրած ադրբեջանցի խաղաղ բնակչությունն է վերադարձել այնտեղ։

Հարցին՝ արդյո՞ք դա շոու է՝ բեմադրված ադրբեջանական իշխանությունների կողմից, թե՞ իսկապես հնարավոր է նման բան:

«Ես կարծում եմ՝ շոու է: Օրինակ, ես կադրեր եմ տեսել, որ կոնկրետ Շուշիում իմ տան մեջ հարցազրույց են վերցնում մի ընտանիքից, ուր նաև երեխաներ կան: Առաջին հարկի տուն է: Իրենց զրույցից էլ հասկացվում է, որ ժամանակավոր են եկել, որովհետև խոսում են այն մասին, որ դպրոց ու մանկապարտեզ չկա: Եկել են, նկարեն, ցույց տան, թե իբր եկել են ապրելու»,- ասաց Շուշիի քաղաքապետ արծվիկ Սարգսյանը:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ