MediaArm.am «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն այսօր քվեարկելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին: «Հաղթելու դեպքում՝ Կարեն Կարապետյանն ի՞նչ տեղ է զբաղեցնելու ձեր կառավարությունում»,- հետաքրքրվեց լրագրողներից մեկը:
Ի պատասխան՝ Քոչարյանն ասաց. «Երևի ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը մեզ հետ է, թե հետագայում ինչ կարգի համագործակցություն կստացվի, դեռ մենք չենք ասի»: Դիտարկմանը, թե գիշերվանից իրենց ուժի նկատմամբ հակաքարոզչություն է իրականացվում, Քոչարյանն ասաց, որ եթե այդ քայլն իրականացնողները չբացահայտվեն, ապա իրենք կարող են ենթադրել, որ այդ ամենն իշխանության ձեռքի գործն է: