Երևանում 70-ամյա ծերունին բարեկամի երեխային խմեցրել է, իջեցրել իր վարտիքն ու երեխային ծնկի բերել

Իրադարձային mediaarm 2021-09-11 21:51:00 1929
timthumb_AinST.jpeg

MediaArm.am Վերաքննիչ քրեական դատարանում Գրիշա Մելիք-Սարգսյան, Հենրիկ Տեր-Ադամյան և Կարինե Ղազարյան դատավորական կազմն ավարտել է Կոստանդ Մելքումյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Արմեն Վարդապետյանի նախագահությամբ Կոստանդ Մելքումյանին մեղավոր էր ճանաչել անչափահաս տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասով:

Գործը քննվել է դռնփակ կարգով:

Ըստ մեղադրանքի՝ 2012 թվականի սեպտեմբերի 28-ին, ժամը 11-ին 70-ամյա Կոստանդ Մելքումյանի տուն հյուր են գնացել նրա կնոջ ազգականները՝ 1999 և 1996 թվականին ծնված երկու եղբայրները:

Տանտերը ավագ եղբորը պատշգամբում զբաղմունք է տվել, իսկ ինքը հյուրասենյակում համբուրել է կրտսեր երեխայի շրթունքները: Ապա բնակարանում կատարվող նորոգման աշխատանքները ցույց տալու պատրվակով նրան խաբեությամբ տարել է ննջասենյակ, նորից համբուրել երեխային, աջ ձեռքով սեղմել նրա պարանոցը, մյուս ձեռքով իջեցրել իր տաբատն ու վարտիքը, երեխային հարկադրել է ծնկաչոք լինել, նրա կամքին հակառակ փորձել է սեքսուալ գործողություններ կատարել, բայց այդ պահին անսպասելիորեն ներս է մտել երեխայի մեծ եղբայրը, ականատես եղել կատարվողին, և Մելքումյանը չի շարունակել մանկապիղծ արարքը:

Ընդհանուր իրավասության դատարանում Կոստանդ Մելքումյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, որ անչափահաս տղաները իր կնոջ քրոջ դստեր երեխաներն են:

Դեպքի օրը նրանք դպրոց գնալու փոխարեն գնացել են ֆուտբոլ խաղալու, հետո եկել են իրենց տուն՝ հանգստանալու:

Կինը կերակրել է երեխաներին: Հետո ինքը նրանց առաջարկել է իջնել նկուղ, հին ջրատաքացուցիչը մասնատել ու գունավոր մետաղները հանել: Նկուղ է իջեցրել նաև մեկ շիշ օղի: Այնտեղ ինքը երկու բաժակ օղի է խմել: Ավագ եղբայրը հրաժարվել է խմելուց, իսկ կրտսերը խմել է, թե չէ՝ ինքը չի տեսել:

Քիչ անց բարձրացել են բնակարան: Ավագ եղբորն ինքն առաջարկել է պատշգամբում մագնիսով առանձնացնել գունավոր մետաղները:

Կրտսեր տղայի հետ գնացել է ննջասենյակ՝ նորոգման աշխատանքները ցույց տալու: Միջանցքը նեղ լինելու պատճառով ձեռքը դրել է տղայի ուսին: Այդ պահին իրենք համբուրվել են: Հետո մտել են ննջասենյակ: Տղան նայել է նորոգումը, գովասանքի խոսքեր ասել ու թեքվել իր կողմը: Իրենք երկրորդ անգամ են համբուրվել:

Ըստ ամբաստանյալի՝ ինքը կատարել է անչափահասի կամքը, «թույլատրել է, որ նա իրականացնի իր ցանկությունները»: Ինքը տղայի նկատմամբ բռնություն չի գործադրել, նրան չի սպառնացել:

Հետո լսվել է մեծ եղբոր ձայնը: Նա մտել է ննջարան, ասել, որ իրենց մայրը կանչում է: Եղբայրները գնացել են:

Մելքումյանն այնպես է խոսել տասներեք տարեկան տղայի «ցանկությունների» մասին, ասես չափահասի մասին էր պատմում:

Նախաքննության ընթացքում ևս ասելով, թե տղան իր կամքով է կատարել ամեն բան, այնուամենայնիվ, Մելքումյանն ընդունել է, որ տասնչորս տարին չբոլորած երեխան իր հետ մեկուկես բաժակ օղի է խմել նկուղում: Ննջասենյակում՝ պահարանների հետին մասում, երբ երկրորդ անգամ համբուրել է տղայի շրթունքները, իր համար «անհիշելի պայմաններում» իջեցրել է իր սպորտային տաբատն ու վարտիքը, իսկ տղան իր կամքով ծունկի է իջել…

Երբ տղայի մեծ եղբայրը ներս է մտել, ինքն անմիջապես բարձրացրել է տաբատն ու վարտիքը:

Տղաների գնալուց 10-15 րոպե անց մեծ եղբայրը վերադարձել է, դռնից ներս չմտնելով՝ ասել է, թե նման բան չէր սպասում, իրենց տուն այլևս չեն գալու: Ինքը խնդրել է ոչ ոքի չասել, խոստացել է, որ նման բան չի կրկնվի:

Մանկապիղծ ծերունին պատասխանատվությունից ու պատժից խույս տալու համար իր ցուցմունքով էլ է «մանկապղծություն» կատարել՝ փաստորեն կատարվածը ներկայացնելով, իբր, երեխայի կամքի կատարում…

Ցավոք, հանցավոր հարազատին օգնելու նկատառումներով, երեխայի օրինական ներկայացուցիչը՝ մայրը, նույնպես համարյա թե հակվել է Մելքումյանի վարկածին: Դատարանին նա դիմում է ներկայացրել, թե որդին սկզբում վախեցել է եղբորից, ասել, թե Կոստանդը բռնություն է գործադրել, սպառնացել, բայց իրականում նա չի սպառնացել, երեխան դա ասել է՝ իրեն արդարացնելու համար: Մայրը գրել է, թե «համոզված է, որ Կ. Մելքումյանը զղջացել է իր արարքի համար, նրա նկատմամբ ինքը… բողոք չունի»:

Մայրը, հանուն բարեկամական կապերի, անտեսելու է տվել, որ յոթանասունամյա տղամարդը տղաների հետ նկուղ իջնելիս արդեն իսկ հետը մեկ շիշ օղի է տարել, խմել է ինքը, խմեցրել տասնչորս տարին չբոլորած տղային, ապա օգտվել նրա անօգնական վիճակից, զբաղմունք տվել ավագ տղային, իսկ կրտսերի հետ առանձնացել է, համբուրել ալկոհոլի ազդեցության տակ գտնվող երեխայի շրթունքները: Այս բոլորը ծրագրել ու իրականացրել է ոչ թե տասներեք տարեկան երեխան, այլ յոթանասուն տարեկան փորձառու, իր արարքների համար հաշիվ տվող տղամարդը:

Մոր դիրքորոշումը հայտնել է նաև տուժող երեխան՝ ժխտելով, թե իր նկատմամբ Կ. Մելքումյանը բռնություն է գործադրել: Երեխան ասել է, թե չի հասկացել՝ ինչ է կատարվում:

Ավագ եղբայրը ավելի պատվախնդիր է եղել: Եղբոր հետ տուն գնալով, ճանապարհին եղբորից իմանալով, թե ինչ է կատարվել, նա անմիջապես պատմել է իրենց մորը, ապա ցանկություն հայտնել, թե գնալու է Կոստանդին սպանելու, հետո ինքն էլ ոստիկանություն է զանգել: Գովելի է նաև, որ նա նկուղում տարեց բարեկամի հետ օղի չի խմել, մնացել է սթափ ու փրկել է նաև եղբորը:

Մեղադրանքը պաշտպանող դատախազը, ելնելով առաջացած հանգամանքներից, տուժողի ու նրա օրինական ներկայացուցչի դիրքորոշման փոփոխությունից, 2013 թվականի մարտի 15-ի որոշմամբ փոփոխել է մեղադրանքը և ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասով նոր մեղադրանք է առաջադրել Կոստանդ Մելքումյանին, որ նա ոչ թե բռնության գործադրումով է տասնչորս տարին չբոլորած անչափահասի նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարել, այլ՝ օգտվել է երեխայի անօգնական վիճակից:

Ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Կոստանդ Մելքումյանին, հաշվի է առել, որ նա յոթանասուն տարեկան է, ԽՍՀՄ և ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում արժանացել է խրախուսանքների, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից պարգևատրվել է մեդալներով:

Որպես Մելքումյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք հաշվի է առնվել հանցագործությունը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:
Կոստանդ Մելքումյանը դատապարտվել է 8 տարի ազատազրկման:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալի շահերի պաշտպան Ժ. Խաչատրյանը՝ պնդելով, թե ամբաստանյալն անհիմն կերպով է մեղադրվել ու դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասով, ըստ որի՝ «Համասեռամոլությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով, որոնք կատարվել են 14 տարին չլրացած տուժողի նկատմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ 8-ից 15 տարի ժամկետով»:

Ըստ պաշտպանի՝ Կոստանդ Մելքումյանի արարքը պետք է որակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով, ըստ որի՝ «18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ… պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 200-ապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը՝ 2 տարի ժամկետով»:

Վերաքննիչ քրեական դատարանը հաստատված է գնահատել, որ Կոստանդ Մելքումյանը օգտվել է տասնչորս տարին չբոլորած տղայի անօգնական վիճակից ու կատարել է հանցագործություն հենց ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասով:

Պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 8 տարի ազատազրկումով, թողնվել է անփոփոխ։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ