MediaArm.am Բաթումիում հուլիսի 3-ին, Ախալքալաքի Գոման գյուղի բնակիչներից մեկին դանակահարել են միջադեպի ընթացքում: Անչափահաս, տասներորդ դասարանցի Մարտունիկ Ուստյանը վնասվածք է ստացել որովայնի հատվածում, ծանր առողջական վիճակով տեղափոխվել է հիվանդանոց ու վիրահատվել: Այս պահին անչափահասի վիճակը կայուն է: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն:
«Ըստ Ախալքալաքի բնակիչների՝ Բաթումիում ազգությամբ հայերին մոտեցել են՝ վանկարկելով. «Ղարաբաղը մերն է, թե՞ ձերը», հավանաբար՝ ազգությամբ ադրբեջանցիներ: Գոմանի բնակիչների խոսքով, տեղի ունեցածի ընթացքում միջամտել է նաև ոստիկան, ով ևս վնասվել ու տեղափոխվել է հիվանդանոց: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Գոմանցի անչափահասին դանակահարելու համար, բերման է ենթարկվել մեկ անձ»,- ասված է լրատվականի հաղորդագրությունում: