MediaArm.am Ֆիլիպիններում ընկերություններից մեկն իր աշխատակցին աշխատավարձ է վճարել ամբողջը մանրադրամներով և, արդյունքում, զղջացել դրա համար, գրում է newsinfo.inquirer.net-ը:
Վալենսուելայում NexGreen Enterprise-ի գործարանում աշխատող Ռասել Մանոսան աշխատավարձ է ստացել՝ մի քանի տոպրակ մանրադրամ: Նրա եղբայրը լուսանկարել է տոպրակներն ու լուսանկարը հրապարակել սոցցանցերում, ինչի արդյունքում պատմությունը հնչեղություն է ստացել:
Դեպքին միջամտել է քաղաքապետը՝ գործարանի արարքն անվանելով «վիրավորական»:
Գործարանի ղեկավարությունն ընդունել է սխալը, սակայն քաղաքապետը որոշել է պատժել ընկերությանը՝ փակելով գործարանը 15 օրով:
Իր հերթին, երկրի աշխատանքի նախարարը կարգադրել է հետաքննություն անցկացնել ընկերության նկատմամբ: Աշխատավարձն ամբողջությամբ մանրադրամով վճարելու համար ընկերության ղեկավարին կարող է մեղադրանք առաջադրվել:
![]()