Հանցագործին բարձր պաշտոն են տվել

Իրադարձային mediaarm 2021-06-09 21:22:00 294
kk_gZNNA.jpg

MediaArm.am Փաշինյանի իշխանության գործելակերպի մեջ սատանայական ծիսակարգը բարձր մակարդակի վրա է: Որքան մեծ է պղծությունը, այնքան մեծ է պարգեւը, գրում է Yerkir.am-ը։   Արցախյան պատերազմում զոհված հերոսների դիերը նկուղում թաքցրած հիվանդանոցի՝ Աբովյանի տուբերկուլյոզի դիսպանսերի  տնօրեն Վարդան Ավագյանին, որպես պարգեւ, բարձր պաշտոն են տվել։

Օրերս նա նշանակվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի («Նորք»  ինֆեկցիոն հիվանդանոցի եւ ՁԻԱՀ–ի կենտրոնի միավորումից հետո ձեւավորված բուժհիմնարկի) տնօրենի ժ/պ։ Նախորդ տնօրենի ժ/պ Հովհաննես Մադոյանը, որի ՀԿ–ում ժամանակին աշխատել էր առողջապահության նախկին նախարար, Փաշինյանի ներկայիս խորհրդական Արսեն Թորոսյանը, առողջապահության նախարարի ժ/պ Անահիտ Ավանեսյանի հորդորով ազատման դիմում է գրել։

Այս մութ պատմության մեջ կան դեռ չճշտված բազմաթիվ հարցեր՝  ինչո՞ւ Մադոյանին հեռացրեցին, նրա տեղը բերելով նախկինում դատված մարդու (Քաջարանի բժշկական կենտրոնում հեպատիտ Ց–ով վարակման դեպքերի առնչությամբ), որը գալիս է աղմուկ հանած եւ վարկաբեկված հիմնարկից։

Հնարավոր աղմուկից խուսափելու համար Ավագյանի նշանակման մասին տեղեկատվությունը տեղադրել են միայն Առողջապահության նախարարության կայքէջում։ Ավագյանը մոտ 1,5 տարի առաջ Ա․Թորոսյանի կողմից նշանակվեց տուբերկուլոզի դիսպանսերի տնօրեն, մինչ այդ էլ Այրվածքաբանության կենտրոնի տնօրենն էր․ պաշտոնը ստացել էր կրկին Թորոսյանի շնորհիվ։ Համացանցում Ավագյանի մասին որեւէ կենսագրական տվյալ գտնել չի հաջողվում։ Մինչ այդ նշանակումները նա եղել է ՌԴ–ում։ Նորքի ինֆեկցիոնը առողջապահական ոլորտի «չալաղաջն» է՝ քովիդի ենթատեքստում:

 

Yerkir.am-ի աղբյուրների հաղորդմամբ՝ այս հիվանդանոցում շրջանառվում են ահռելի գումարներ արտասահմանյան աղբյուրներից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից եւ այլն: Մարդկային տրամաբանությունից դուրս է՝ Քաջարանում սկանդալից մազապուրծ, դատական գործը «շալակած» Վարդան Ավագյանն ինչպե՞ս կարող էր հայտնվել մե՛կ այրվածքաբանական ինստիտուտի տնօրենի պաշտոնում, մե՛կ՝ տուբդիսպանսերի տնօրենի, այնտեղից էլ ՝ ինֆեկցիոնի: Փողեր, փողեր, փողեր․․․ Քաջարանի «քաջագործություններից» հետո Վ․ Ավագյանը «թռել է»  Ռուսաստան՝  ի դեպ, 1 տարի պայմանական ժամկետով դատապարտված: Ավագյանին մոտ կանգնած մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ իշխանափոխությունից հետո նա վերադարձել է Հայաստան, գումարով մտել համակարգ՝ վերեւում նշված հաջորդականությամբ: Մեկ այլ զավեշտ եւս․ ինֆեկցիոնի նախկին տնօրենը 1 տարի ժ/պ է եղել, բայց չեն շտապել նշանակում անել:

Պաշտոնի համար մրցույթի մասին ասօրվանից բոլորին զգուշացրել են ու հաթաթա տվել՝ «հանկարծ չլինի, թե մեկդ մասնակցի»՝ այն տրամաբանությամբ, որ Ավագյանին անցկացնեն։ Մեր աղբյուրի հաղորդմամբ՝ երբ Ավագյանն առաջին անգամ «Նորք»  ինֆեկցիոն հիվանդանոցի եւ ՁԻԱՀ–ի կենտրոնի միավորումից հետո ձեւավորված բուժհիմնարկի շենքներ է մտել, ծանոթությունը սկսել է շենքերի նկուղներից: Հատ առ հատ զննել է նկուղները, նոր բարձրացել կոլեկտիվների հետ հանդիպման:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ