MediaArm.am Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Հովհաննես Մանուկյանն ազատվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 89-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հ. Մանուկյանի դիմումը՝
1. Հովհաննես Մանուկյանին՝ 2021 թվականի հուլիսի 7-ից ազատել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:
2. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գագիկ Աբաջյանի վրա»,- ասված է որոշման մեջ: