Հայտնի է, թե ինչի էր Փաշինյանը մեր գերիների վերադարձը ամիսներով հետաձգում

Իրադարձային mediaarm 2021-06-12 23:53:00 477
razm_p0_mq.jpg

MediaArm.am «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյան ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «Ականապատ դաշտերի վերաբերյալ քարտեզների հանձնումը՝ 15 հայ գերու վերադարձի դիմաց նվազագույնը երեք հարթություն ունի։

Բարոյական տիրույթում 15 գերիների վերադարձը՝ 15 օջախի վերածնունդ է, ինչը միանշանակ ուրախալի է։ Դիվանագիտական, բանակցային առումով՝ անհամարժեք գործընթաց։ Գերիների վերադարձը սահմանված էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։

Սակայն Ադրբեջանը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նոր՝ փաստաթղթից դուրս պահանջներ ներկայացրեց, որը, ցավոք, առաջնային օրակարգ մղվեց։ Արդյունքում պատերազմի ավարտից 7 ամիս անց ընդամենը 15 գերի հայրենադարձվեց, իսկ մյուսների ճակատագիրը, որոնց թիվը տարբեր հաշվարկներով 200-ին մոտ է, մնում է անհայտ։ Իսկ այս ամենի դիմաց ՀՀ-ն հանձնեց քարտեզներ, որոնք հնարավորություն են տալու Ադրբեջանին արագ դիրքավորվելու Արցախից բռնազավթված տարածքներում։

Դա մեզ համար խնդիր է և՛ ռազմական, և՛ տնտեսական, և թե՛ բարոյահոգեբանական առումով։ Կրկնում եմ՝ Ադրբեջանը գերիներին՝ բոլորին, պետք է վերադարձներ նոյեմբերի 9-ի համաձայնությամբ, սակայն նրանց փոքր խմբի վերադարձի համար ստացավ իր համար ցանկալի զիջումը։

Ներքաղաքական տեսանկյունից ակնհայտ է, որ ՀՀ-ն այս զիջմանը, այս գնով 15 գերու վերադարձին կարող էր հասնել շատ ավելի վաղ, սակայն թեման հետաձգել էր և պահել էր նախընտրական շրջանի համար։ Պարզ ասած, Փաշինյանը մեր 15 հայրենակիցների վերադարձն ամիսներով հետաձգել է, որովհետև այդ քայլը նրան անհրաժեշտ էր նախընտրական դիվիդենտների գնով։

Այս իշխանության համար զինվորականների, մարդու կյանքը արժեք չունի և թեման օգտագործում են այնպես, ինչպես այդ պահին իրենց ներքաղաքական, ներթիմային, նեղ անձնական շահերն են պահանջում»։ 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ