MediaArm.am Արարատի Ավշար գյուղում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հենց բեմի վրա ոստիկանության ծառայողներից մեկը հայտարարեց աշխատանքից դուրս գալու մասին` կոչ անելով իր գործընկերներին և ոստիկանության պետի պաշտոնակատարին չկատարել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրամանները։
«Ես կարողացա իմ մեջ ուժ գտնել և նման քայլի դիմել։ Կուզեի իմ գործընկերներն էլ ինձ պես վարվեին։ Ես էլ պետք է մյուս ոստիկանների պես Սյունիք գնայի` զինված, հագած-կապած, բայց գնայի` ինչ տեսնեի «Ողջույն, Ադրբեջան» գրությամբ դրո՞շը։ Ոչ, զգալով երկրի վիճակը` որոշեցի կանգնել «Հայաստան» դաշինքի կողքին»,–ասաց ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հատուկ վաշտի սերժանտ Միսաք Պետրոսյանը։