MediaArm.am ԱՄՆ Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է WJCL հեռուստաալիքը։ Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 21:00-ին՝ ոստիկանական բաժանմունքից մի քանի թաղամաս հեռու։ Իրավապահներին դեպքի մասին տեղեկացրել են կրակոցների ձայներ լսած բնակիչները։
Ստացած հրազենային վնասվածքներից մահացել է 2 մարդ։ 7 տուժածները հոսպիտալացվել են։ Նրանց թվում կան 2 և 13 տարեկան երեխաներ։ Ոստիկանությունը փնտրում է կասկածյալներին։ Հրաձգության հնարավոր պատճառի մասին տեղեկություն չկա։