MediaArm.am Infocom-ի լրագրողի փոխանցմամբ՝ մինչ այս պահը ընտրություն կատարած անձանց կտրոնների վրա չի դրվել կնիք։ Հանձնաժողովի անդամները պնդել են, որ ուղեցույցով կնիք դնելու պահանջ նախատեսված չէ։
Ինֆոքոմի լրագրողը հանձնաժողովի անդամներին ցուցադրել է ԿԸՀ համապատասխան հոլովակն ու հանձնաժողովի անդամների ուղեցույցի այն դրույթը, որ կտրոնի վրա կնիք դնելու պահանջ կա։ Ուստի նշյալ տեղամասում ընտրողների կտրոնները սկսել են կնքվել միայն այս դիտարկումից հետո։