Ինչպես ազատվել գորտնուկներից տան պայմաններում. լավագույն բնական միջոցները

Իրադարձային mediaarm 2021-06-21 11:28:00 399
gortnuknerov-dzerq-1_idKp6.jpg

MediaArm.am Գորտնուկները բարորակ նորագոյացություններ են, որոնց հարուցիչը մարդու պապիլոմա վիրուսն է: Այս վիրուսն ակտիվանում է իմունային համակարգի թուլացման դեպքում և ստիպում է մաշկի բջիջներին ակտիվորեն բազմանալ:

Սովորաբար գորտնուկներից ազատվելու համար բժիշկները նշանակում են հատուկ պրոցեդուրաներ կամ դեղամիջոցներ, սակայն գոյություն ունեն նաև բազմաթիվ արդյունավետ բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել գորտնուկներից անգամ տան պայմաններում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

1.      Սոխի հյութ

Սոխը լավագույն բնական հակաբիոտիկ միջոցներից է, որը նաև օգնում է արդյունավետ կերպով ազատվել գորտնուկներից: Պարզապես հարկավոր է սոխի հյութը բամբակի միջոցով քսել ախտահարված մաշկին: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել օրական երկու անգամ, մինչև գորտնուկն անհետանա:

2.      Կանաչ թզի «կաթ»

Թուզը քաղելիս կարելի է նկատել սպիտակ հեղուկ, որը մաշկին դիպչելիս գրգռում է այն: Սակայն այս հեղուկն օժտված է նաև հիանալի հակավիրուսային հատկություններով, որոնք օգնում են պայքարել գորտնուկների դեմ: Պարզապես հարկավոր օրական երեք անգամ գորտնուկին թզի «կաթ» քսել, մինչև այն անհետանա:

3.      Հալվե վերայի գել

Հալվե վերան հայտնի է իր խոնավեցնող ու երիտասարդացնող հատկություններով, սակայն այն պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ ու սննդարար նյութեր, ինչի շնորհիվ օգնում է ազատվել գորտնուկներից ու վերականգնել մաշկը:

4.      Թեյի ծառի յուղ

Այս յուղը վարակների դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկն է: Այն օժտված է հզոր հակաբակտերիալ, հակասնկային և հակամանրէային հատկություններով, ուստի արդյունավետ միջոց է գորտնուկներից ազատվելու և սնկային հիվանդությունների դեմ պայքարելու համար: Հարկավոր է պարզապես օրական մեկ անգամ 4 կաթիլ (ոչ ավել) թեյի ծառի յուղ քսել գորտնուկին: Հարկ է հիշել, որ այս յուղը կարող է վնասել մաշկը, ուստի այն չի կարելի չարաշահել:

5.      Սխտոր

Սխտորը, ինչպես և սոխը, հզոր բնական հակաբիոտիկ է, որն արդյունավետ կերպով պայքարում է գորտնուկների դեմ: Հարկավոր է մի կտոր սխտորը քսել գորտնուկին, այնուհետև դնել այն գորտնուկի վրա և վիրակապել: Վիրակապը հարկավոր է փոխել օրական երկու անգամ և շարունակել բուժումը մինչև գորտնուկն անհետանա:

6.      Խնկածաղկի (орегано) յուղ

Այս յուղը հզոր ցավազրկող ու հակասնկային միջոց է, որն օգնում է ազատվել մաշկի վրա եղած ախտածիններից: Այն վերականգնում է մաշկն ու ամրապնդում է իմունային համակարգը, ուստի հիանալի միջոց է գորտնուկներից ազատվելու համար: Պարզապես հարկավոր է մի քանի կաթիլ խնկածաղկի յուղ քսել գորտնուկին և վիրակապել: Այս պրոցեդուրան անհրաժեշտ է կրկնել օրական 2-3 անգամ մինչև գորտնուկն անհետանա:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ