MediaArm.am Սոցիալական ցանցերի և մեսենջերների պրոֆեսիոնալ օգտատերերի ասոցիացիայի փորձագետները TikTok-ում հայտնաբերել են շուրջ 1,7 հազար տեսանյութ, որոնք այս կամ այլ կերպ կապված են «կապույտ կետ» խաղի հետ։
Այն դեռահասների շրջանում ինքնասպանություն է քարոզում: Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն: Նշվում է, որ սա առավելագույն ցուցանիշ է խոշոր հարթակների շրջանում։
«Ասոցիացիան մտահոգված է այն հանգամանքով, որ TikTok-ը բացարձակ առաջատար է դարձել «մահվան խմբերին» վերաբերող հեշթեգերով կոնտենտի տարածման հարցում»,-նշվում է ասոցիացիայի ուղերձում: Փորձագետները հետազոտությունն անցկացրել են մարտի վերջից-հունիսի սկիզբ:
TikTok-ից բացի, վերլուծվել է նաև Facebook-ի, Instagram-ի և ВКонтакте-ի բովանդակությունը։ TikTok-ի մամուլի ծառայությունից «Իզվեստիա»-ին հայտնել են, որ անվտանգությունը «բացարձակ առաջնահերությունն է» ծառայության համար: