MediaArm.am Լրագրող Թաթուլ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Իրականությունը ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ նշանակման շուրջ
Ներքաղաքական, աշխարհաքաղաքական վերլուծություններ են անում, կարծիքներ հնչեցնում Արարատ Միրզոյանի՝ ԱԳՆ նշանակելու շուրջ։
Պատմությունը պարզ է շատ։
Ուրեմն, Նիկոլ Փաշինյանը մոտ 10 հոգու, այդ թվում՝ դեսպաններ, առաջարկել է ԱԳՆ աթոռը, բայց բոլորը հրաժարվել են, քանի որ չեն ուզում ստորագրել սպասվող փաստաթղթերի տակ։ Ու ոչ միայն դա։
Առաջարկվել է նաև Միրզոյանին, բայց մերժել է, հետո համաձայնվել է։
Էսա ամբողջ պատմությունը։ Եթե պետք լինի, կարող եմ նաև հատ հատ նշել այն մարդկանց անունները, որոնց առաջարկվել է, բայց մերժել են։
Հասկանում եք, չէ՞, ինչ է նշանակում հրաժարվել թիվ 1 դիվանագետի աթոռից։
Ես կողմ էի, որ Փաշինյանը ինքը նշանակվի ԱԳՆ և կարող եմ բացատրել, թե ինչու։
Բայց այստեղ կանգ առնեմ, քանի որ գուցե այս թեմայով սյունակ գրեմ վաղը։