Իրինա Այվազյանը՝ քաշի պատճառով քիչ նկարահանվելու և մարդկանց վերաբերմունքի մասին

Շոու Բիզնես mediaarm 2021-08-12 22:48:00 330
pjimage45thumb_yB20r.jpg

MediaArm.am Դերասանուհի Իրինա Այվազյանը հաճախ է խոսում իր քաշի մասին։ Ասում է՝ իր կիլոգրամների հետ շատ հաշտ է, թեև, երբեմն, լինում են մարդիկ, որոնց գնահատականներն իր քաշի վերաբերյալ բավականին անտակտ են լինում։

Tert.am Life–ն Իրինայի հետ զրուցել է ավելորդ քաշի, դրա հետևանքով աշխատանքային քիչ առաջարկներ ունենալու և մարդկանց վերաբերմունքի մասին։

«Վերջերս քաշս մի փոքր ավելացել է։ Կարծում եմ՝ դա կապված էր «Կհանդիպենք անտառի տնակում» նախագծի նկարահանումների համար գյուղ գնալու հետ։ Առհասարակ, գիրանալու հակում ունեմ, օդափոխությունը նպաստում է դրան, այնտեղի սնունդն էլ բավականին յուղոտ էր։  Ոչ միայն իմ, այլև անձնակազմի մեծ մասի մոտ նկատելի էր քաշի ավելացում»,– ասաց Իրինան ու հավելեց, որ հիմա 68 կգ է կշռում, 1.54 հասակի դեպքում։

«Իմ հասակի դեպքում նորմալ է համարվում 44-54 կգ–ը։ Ես ժամանակին եղել եմ 54 կգ, դա ինձ համար իդեալական քաշ էր։ Հիմա սննդակարգ եմ պահում և մարզվում եմ, բայց ավելորդ քաշն ինձ համար խնդիր չէ։ Ավելի շատ մարդիկ են դա խնդիր դարձնում։ Իրականում այնքան լուրջ խնդիրներ կան»,– ասաց Իրինան ու հավելեց, որ եթե դերասանուհի չլիներ, հնարավոր է՝ նույնիսկ չփորձեր նիհարել։

«Միշտ ասում եմ, որ ես չունեմ ավելորդ քաշի խնդիր, այլ ունեմ ավելորդ քաշ։ Դրանք տարբեր են, երբ ասում ես՝ ունեմ քաշ, ոչ թե խնդիր, կարծես, սիրես այդ քաշը։ Միակ բանը, որից նեղվում եմ, փաստն է, որ դա ազդում է մասնագիտական առաջարկներիս վրա։ Այ դրանից շատ եմ նեղվում, որովհետև իմ սիրած մասնագիտության հետ է կապված, հնարավորություններ եմ կորցնում։ Եթե դա չլիներ, ես շատ ավելի պրոյեկտներում նկարահանված կլինեի։ Մի կողմից հասկանում եմ ռեժիսորներին՝ մտածում են, որ էկրանից կարող է ահավոր երևալ, տեսախցիկներն առանց այդ էլ գիրացնում են մարդուն։ Եթե կադրը մի քիչ այն չլինի, հետևից լինի, տգեղ կլինի, բայց միայն  նիհար մարդկանց հերոսուհի ընտրելն էլ սխալ է։ Կարող են նաև իմ քաշի կամ ինձնից մի քիչ ավելի քիչ քաշով մեկին ընտրել, և նա շատ սիրվի»,– ասաց դերասանուհին։

Մարդկանց, երբեմն, անտակտ գնահատականներին իր քաշի մասին Իրինան հումորով է վերաբերում, երբեմն էլ հրապարակումներ է անում այդ մասին։ Ասում է՝ դրանից չի բարդութավորվում։

«Գաղտնիք չէ, որ չեմ նեղվում այդ փաստից։ Դա լուծելի հարց է։ Ես ինձ չեմ համարում գեր մարդ, համարում եմ, որ մի քիչ ավել քաշ ունեմ։ Կան մարդիկ, որոնք ավելորդ քաշը համարում են խնդիր և մարդիկ, որոնք ուղղակի ունեն ավելորդ քաշ։ Ես երկրորդ դասին եմ պատկանում։ Մարդկանց մատնանշելը, որ ես գեր եմ ինձ վրա բացարձակ չի ազդում, ուղղակի զարմանում եմ իրենց վրա։ Երբ ես արթնանում եմ, ինձ նայում եմ հայելու մեջ, ժամանակ առ ժամանակ կշռվում եմ։ Ես գիտեմ իմ քաշը։ Ի՞նչ է նրանց տալիս այդ մասին խոսելը»,– ասաց Իրինան՝ ասելով, որ դա իր վրա չի ազդում։

«Մեծ հաշվով՝ ինձ միևնույն է։ Ես և՛ կշռվում եմ, և՛ ինձ տեսնում եմ  հայելու մեջ։ Իրենք ինձ նորություն չեն հայտնում։ Չգիտեմ՝ ինչու են այդքան վատ ձևով գրում։ Թեև պիտի նշեմ, որ վատը գրողները քիչ են, ուղղակի աչքի են ընկնում»,– ասաց նա։

Այնուամենայնիվ, լինում են պահեր, որ նման կարծիքներն ազդում են Իրինայի տրամադրության վրա, թեև վստահեցնում է՝ հազվադեպ։

«Ինչ–որ պահեր լինում են, բայց ինձ վրա ազդում է, ոչ թե փաստը, որ չաղ եմ, այլ այն, որ ես գիտեմ ու ինձ կոմֆորտ եմ զգում, բայց մարդիկ այդտեղ անընդհատ խնդիր են տեսնում։  Ուղղակի մարդիկ դիմացինին քննադատելուց առաջ պիտի հասկանան՝ արդյոք իրենք իդեալակա՞ն են, ունե՞ն իդեալական քաշ, կառուցվածք, տեսք, դիմագծեր։ Առհասարակ, երբեք չեմ հասկացել ինչ–որ մեկին  գրող, մեկնաբանություն թողնող մարդկանց։ Եթե ես մեկի մասին կարծիք ունենամ, մտածեմ՝ գեր է, գեշ է, վիրահատված է, ուղղակի գուցե ընկերուհուս hետ խոսեմ, բայց առանց ճանաչելու իրեն վատ բան չեմ գրի։ Ինչի՞ համար, ի՞նչ է դա տալու ինձ, ի՞նչ է տալու նրան։ Ոչինչ։ Ինձ գրելով՝ այդ մարդիկ անիմաստությամբ են զբաղվում ու ստիպում են ծիծաղել իրենց վրա»,– եզրափակեց դերասանուհին։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ