MediaArm.am Քիչ է մնացել, պետք է զգոն լինենք։ Այսօր գերագույն գլխավոր կապիտուլյանտը անկեղծացավ եւ ասաց, որ իր գերագույն երազանքը հայաստանի հոգեւոր, հասարակական-քաղաքական, իրավաբանական էլիտայի ոչնչացումն է։ Էդ մարդը երազում է էդ մասին։ Հիշեցնեմ՝ էլ ով էր երազում հայ էլիտայի ոչնչացումը։ Իհարկե Թալեաթը, Էնվերը, Ջեմալը։ Եթե թույլ տանք, Հայաստան չենք ունենալու։ Ինքն արդեն չի էլ թաքցնում, որ ուզում է վաճառել համալսարանների շենքերը, թատրոնները։
Նա այսօր ասաց, որ պատրաստվում է անկլավները փոխանակել, եազում է Տավուշի կարեւոր հատվածները, Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին։ Թույլ չենք տալու,-Էրեբունիում հանդիպման ժամանակ, հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գեղամ Նազարյանը։