MediaArm.am Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել.
«Կութը՝ թշնամու կրակի տակ: Հ.Գ. Վիդիոն քիչ առաջ է նկարահանվել: Հիշեցում՝ Կութից տեղեկացնում են. Թշնամու զորքը կրակ է բացել գյուղից դիրք գնացող շտապօգնության մեքենայի վրա, որը շտապում էր՝ վիրավոր զինվորներին օգնության: Ավելի վաղ հայտնել էի, որ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղից էին զանգել, բնակիչները տեղեկացրին՝ թշնամին արդեն կրակում է Կութ գյուղի վրա, գյուղի մեջ, խաղաղ բնակիչների ուղղությամբ: Ժամը 18:00-ից ակտիվ փոխհրաձգություն է սկսվել, զոհ ունենք: