MediaArm.am ԿԸՀ-ն նախազգուշացում է կիրառել «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ լռության օրվա կարգը խախտելու համար։ Այս մասին Yerevan.Today-ին հայտնեց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հանդես էր եկել տեսաուղերձով՝ խախտելով ընտրական օրենսգիրքը։ Այս առիթով նիստ է գումարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Արամ Վարդևանյանը ԿԸՀ նիստում հայտարարել էր, որ 26 ուժերից և ոչ մեկի վարչապետի թեկնածուն չէր խախտել լռության պահպանման կարգը։ «Համեմատականներ տարվեցին նաև Արմեն Չարչյանի մասնակցությամբ ձայնագրության և այսօրվա վարչապետի տեսաուղերձի միջև։ Առաջին դեպքում Չարչյանինը ստացվում է անհայտ աղբյուրից ձայնագրություն, իսկ վարչապետի ժ/պ-ի դեպքում՝ պաշտոնական ֆեյսբուքյան էջից տեսաուղերձ, որը նաև լրահոս է ծառայում լրատվության համար»,- Yerevan.Today-ին փոխանցել էր Արամ Վարդևանյանը։
Պարզվել էր նաև, որ ՆԻկոլ Փաշինյանը խախտել է մեկ այլ կարգ ևս՝ ընտրություններից մեկ օր առաջ՝ լռության օրը վերադառնալով արձակուրդից և օգտագործելով վարչական ռեսուրսը։