MediaArm.am-Համացանցում տարածվել են կադրեր, որտեղ երևում է՝ ինչպես է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը խուսափում պատասխանել լրագրողների հարցերին: Նա շտապելով նստել է ավտոմեքենան՝ դուռը փակելով լրագրողների դեմքին: Նշենք, սակայն, որ այսօր նա լրագրողներից մեկին առաջարկել էր առանձին զրուցել, վերջինը ցանկանում էր հարցեր ուղղել Նիկոլ Փաշինյանին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ լրագրող Անի Գևորգյանն անդրադարձել է Մանե Գևորգյանի հետ միջադեպին՝ հորդորելով նրան «երբեք ձեռքերը չերկարացնել»: