MediaArm.am-Ռումինիայում Antena 1 ՀԸ-ի «Прямой доступ» շոուի ժամանակ մերկ մի կին է ներխուժել տաղավար և քար նետել հաղորդավարուհի Միրելա Վայդայի ուղղությամբ: ՀԸ-ի աշխատակիցները վնասազերծել են նրան և ոստիկանություն տարել: Ավելի ուշ հեռուստահաղորդավարուհին պատմել էր, որ սպառնալիքներ էր ստացել Մագդալենա Շերբանի կողմից, ով 2017-ին մետրոյում հղի կնոջ էր հրել ռելսերի ուղղությամբ և թույլ չէր տվել նրան մտնել հարթակ:
Դատապարտվել էր, ապա՝ հայտնվել հոգեբուժարանում: Ըստ տարածված տեղեկության՝ հարձակվողը վերջերս դուրս է գրվել հոգեբուժարանից: