Մուրադովի սադրիչ հայտարարությունը գերիների վերադարձի վերաբերյալ

Իրադարձային mediaarm 2021-07-05 13:01:00 1056
f1b94d85e98c82dbd0e30e410c8f2eab_tQZm3.jpg

MediaArm.am «Շարունակելով եռակողմ հայտարարության դրույթների կատարումն ապահովելու շուրջ աշխատանքը՝ անձամբ իմ կողմից ադրբեջանական կողմին փոխանցվել են երկու շրջանների ականապատ տարածքների քարտեզները, որոնք կազմվել էին հայկական ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հակամարտության ընթացքում: Իր հերթին Ադրբեջանն ազատ է արձակել 15 հայ ռազմագերիներին, որոնք տեղափոխվել են Երեւան Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ինքնաթիռով:

Ռուսական կողմը հետագայում եւս կշարունակի աշխատանքը հրադադարի ապահովման եռակողմ համաձայնագրի դրույթներն իրագործելու ուղղությամբ», ըստ news.am-ի՝ ասվում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հայտարարության մեջ: Գերիների վերադարձը եռակողմ հայտարարության դրույթներից է, ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը՝ ոչ։

Այսինքն, գերիները պետք է վերադարձվեն առանց կողմերից մեկի լրացուցիչ պարտավորությունների։ Երբ Մուրադովը գերիների վերադարձը եւ քարտեզների փոխանցումը համարում է եռակողմ հայտարարության կատարում, նշանակում է՝ կամ կա այդպիսի առանձին եռակողմ փաստաթուղթ, որի մասին չի հայտարարվել, կամ էլ ռուսական կողմը Բաքվի հետ հայկական կողմին շանտաժի է ենթարկում գերիների հարցով՝ հայկական կողմի վրա դնելով լրացուցիչ պարտավորություն, ինչը նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների խախտում է։

Բնականաբար, գործ ունենք երկրորդ հանգամանքի հետ, հաշվի առնելով նաեւ այն, որ նոյեմբերի 9-ից հետո հայ զինծառայողները գերեվարվել են Մուրադովի ենթակաների կասկածելի գործողությունների արդյունքում, մասնավորապես Հադրութի շրջանի հայկական վերահսկողության տակ մնացած հատվածում։ Ռուսաստանն ի դեմս Մուրադովի պարտավոր է կատարել եռակողմի դրույթները, դա նրա պարտավորությունն է։

Բաքուն ու Մոսկվան շարունակում են շանտաժը եւ ճնշումները հայկական կողմի վրա, որը կայացնում է էմոցիոնալ որոշում քարտեզների հարցում։ Բարդ իրավիճակ է իհարկե՝ մարդկային ճակատագրեր են, սակայն եղած հնարավորությունները կառավարությունը չի օգտագործում նման իրավիճակից խուսափելու եւ հարցն այլ կերպ լուծելու համար։ 

Աղբյուր՝ lragir.am

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ