MediaArm.am Թեեւ ՀՀ վիճակագրական կոմիտեն սպառողական շուկայում գնանկում է արձանագրել, բայց չնայած դրան՝ առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները շարունակում են բարձր մնալ:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ սննդամթերքն այս տարվա մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած թանկացել է 7.5 տոկոսով: Բայց այս տարվա ապրիլի համեմատ այն հակառակը էժանացել է՝ 1 տոկոսով: Ի դեպ, այս գնանկմանը նպաստել են բանջարեղենի, մրգի, կաթնամթերքի, պանրի եւ ձվի էժանացումները: Բանջարեղենի շուկայում մեկ տարվա ընթացքում եւս գնաճ է արձանագրվել՝ 6.3 տոկոսի չափով, բայց ապրիլի համեմատ այն 7 տոկոսով էժանացել է: Միայն մրգի շուկայում արձանագրվել է 4.3 տոկոս: