«Նորմալ ա սաղ, ուղղակի իմացի՝ փաշինյանը ծախել ա էս հողերը ու իմ նման լիքը տղերքի կյանքերն էլ հետը». այս նամակը գրելուց 20 օր անց Արմանը զոհվեց Ջրականում

Իրադարձային mediaarm 2021-08-31 22:47:00 678
hwmh0eirjggzpmuciomc_E-fLa.jpeg

MediaArm.am  «Նորմալ ա սաղ, պետք չի վախենալ, ուղղակի իմացի՝ փաշինյանը ծախել ա էս հողերը ու իմ նման լիքը տղերքի կյանքերն էլ հետը»։ Այս նամակը Արմանը մորը գրել էր հոկտեմբերի 1-ին, Ջրականից։ 20 օր անց նա զոհվեց...

Երեկ Մասիս քաղաքում կամավորական Արման Օհանջանյանի հուշ-ցերեկույթն էր։ Կամավորական՝ բառի ամենաուղիղ իմաստով։ Պատերազմի առաջին օրերին Արմանը դիմում է զինկոմիսարիատ, որպեսզի կամավորագրվի և մեկնի Արցախ, բայց մերժում է ստանում։

Գազալցակայանում մեքենան լիցքավորելիս լսում է Արցախի բարբառով տղամարդկանց խոսակցությունը։ Մոտենում ու հարցնում է, թե ուր են գնում։ Տղամարդիկ պատասխանում են, որ Ստեփանակերտ։ Մեքենան թողնելով գազալցակայանում, սեպտեմբերի 30-ին Արմանը արցախցի տղամարդկանց հետ մեկնում է առաջնագիծ։ Ինքն էլ արմատներով արցախցի էր, հողը կանչում էր...

Հոկտեմբերի 20-ին, Ջրականում (Ջեբրայիլ), կապ են տալիս և ասում, որ վիրավոր կա, պետք է դուրս բերենք։ Վարորդն ասում է. «Ես կգնամ, բայց ինչ որ մեկն էլ թող գա հետս»։

Արմանի ընկերն է ցանկացել գնալ, բայց Արմանը չի թողնում, ինքն է նստում վարորդի կողքին։ 60 մետր գնում են ու պարզվում է, որ այդ վիրավորները հայի համազգեստով թուրքերն է եղել, վիրավոր են ձևացել, որ հայերը մոտենան իրենց... մոտեցել են ու սկսել կրակել։ Հենց այդտեղ էլ՝ անհավասար մարտում, Արմանը մի քանի տեղից վիրավորվում է։ Չեն կարողանում նրան օգնության հասնել...

Արմանի դին մարտի դաշտից դուրս են բերում միայն հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը։ Ստացած վիրավորումներից նա արնաքամ էր եղել... Բայց մինչ մահանալը հասցրել էր զանգել հորն ու ասել, որ վիրավոր է ու կռվի դաշտում՝ մենակ: Իրականում զանգել էր հրաժեշտ տալու...

Զոհվելուց 5 օր առաջ՝ հոկտեմբերի 15-ին, Արմանի մայրը՝ տիկին Elizaveta-ն, որդուն նամակ էր գրել.

-Մի բան եմ խնդրում, մաման էրեխուն տենց բան չի խնդրի, բայց ես խնդրում եմ՝ ամեն ինչ կանես, բայց գերի չընկնես, խնդրում եմ։

Ինչին ի պատասխան Արմանը գրում է.

-Հա, հենց հիմա ձեռքիս F1 գռանատ ունեմ, որ տենց մոմենտ լինի կալցոն քաշելու եմ, սաղ տրաքցնեմ։ Դա ես շուտվանից իմ մեջ ասել եմ։

-Հա, բալաս, ես դա քեզ լացելով եմ գրում, մեռնելով, բայց դա ավելի ճիշտ ա, մեռնեմ քեզ, բայց հույսդ չկտրես, էդ մենակ ամենավերջին պահին....

Օհանջանյան Արմանը 23 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ 1 որդի՝ 1,7 ամսական։

 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ