Օգոստոսի 24-ին իրավիճակը շրջելու բացառիկ շանս

Իրադարձային mediaarm 2021-08-23 22:09:00 777
53_CTGDn.jpeg

MediaArm.am Կառավարության ծրագիրը ներկայացնելով, Նիկոլ Փաշինյանը Արցախի խնդրի կապակցությամբ հղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հուլիսի 29-ի հայտարարությանը․ «կառավարության ծրագիրը ձևակերպելիս հաշվի ենք առել համանախագահության այս առաջարկը և ծրագիրը ձևակերպել ենք այնպես, որպեսզի այն համահունչ լինի բանակցային գործընթացը լիարժեք վերականգնելու համանախագահների կոչին:

Նախապայմաններ չենք առաջադրել և ընդհակառակը՝ ամեն ինչ արել ենք, որպեսզի բանակցային պատշաճ միջավայր ձևավորելու համար անհրաժեշտ մեր անելիքները ձևակերպենք և բանակցային գործընթացը որևէ կերպ խոչընդոտելու որևէ դրսևորում և միտում արտահայտված չլինի կառավարության ծրագրում»:

ՄԽ համանախագահների հուլիսի 29-ի հայտարարության մեջ, համեմատած ապրիլի 13-ի հայտարարության հետ, զգալի փոխվել է ՄԽ հանձնառության ընդգրկումը: Մինսկի խումբը չի առաջադրում Մադրիդյան բանակցային սկզբունքները եւ տարրերը, բավարարվելով հակամարտ կողմերի առաջնահերթությունների ճշգրտման կոչով: Խոսք չկա նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածք միջազգային առաքելությունների, այդ թվում ԵԱՀԿ ՄԽ անարգել մուտքի հանձնարարականի մասին:

Այսինքն, եթե ապրիլի 13-ի հայտարարության մեջ առաջնահերթ նշվում է քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը, հուլիսի 29-ի հայտարարությունն ավելի շատ հակվում է «հումանիտար ու կոմունիկացիոն, ինչպես նաեւ կարգավորման մնացած տարրերի» քննարկմանը։

Ինչն է Մինսկի խմբի համանախագահության այս «նահանջի» պատճառը։ Նախեւառաջ՝ Հայաստանի կառավարության դիրքորոշումը։ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան ապրիլի 13-ի հայտարարությունից հետո ակնարկել են ՀՀ կառավարության անբավարար ներգրավվածությունը ՄԽ ջանքերին: Իր հերթին, դեր են խաղացել սահմանների պաշտպանության հանձնումը ՌԴ-ին, մոսկովյան քվոտաներով խորհրդարանի ձեւավորումը եւ ԱԳՆ փաստացի լուծարումը։

Փոխարենը, Մոսկվան, մի ոտքով մնալով Մինսկի խմբում, շարունակում է իր ջանքերը խումբը չեզոքացնելու կամ խմբի միջոցով իր պլանները լեգիտիմացնելու ուղղությամբ։ Բաքուն հետեւում է ռուսական այս գծին, Հայաստանի պարագայում Մոսկվան կիրառում է գերիների, Բաքվի ռազմական հարձակումների եւ ճնշման այլ մեթոդներ։ ՀՀ կառավարությունն, իր հերթին, ծրագրում դնում է ոչ թե ՄԽ ապրիլի 13-ի, այլ հուլիսի 29-ի հայտարարության դրույթները։

Հուլիսի 29-ի հայտարարությունը որոշակիորեն նաեւ Մոսկվա-Բաքու այդ ջանքերի արդյունք է։ Այնուամենայնիվ, չնայած Պուտին-Ալիեւի «Ղարաբաղի հարցը լուծված է» թեզին՝ ՄԽ-ն հորդորում է «դեռեւս մնացող հիմնարար բոլոր հարցերի լուծում գտնել համանախագահների հովանու ներքո երկկողմ կոնսուլտացիաների միջոցով»: Սա նշանակում է, որ հաջորդ հայտարարությունը կարող է արդեն չլինել, կամ լիովին համընկնել Մոսկվայի պլանին։

Խնդիրը Հայաստանի ինքնիշխանության աստիճանի ու ինքնիշխան որոշումների մեջ է։ Քաղաքական մեծամասնությունից բացի, իրավիճակի համար ուղիղ եւ հավասար պատասխանատվություն են կրում խորհրդարան անցած ուժերը, ինչպես նաեւ հանրության այլ հատվածներ։ Մոսկովյան «պողպատը» հայկականով փոխելու հնարավորությունները դեռ սպառված չեն։ Օգոստոսի 24-ին խորհրդարանում ծրագրի ներկայացմանը դա կարող է եւ պետք է արձանագրվի, օրինակ՝ ԼՂՀ պաշտոնական ճանաչման վերաբերյալ հստակ դիրքորոշմամբ։

«Այլընտրանքը» Մոսկվայի պլանի իրագործումն է՝ Արցախի հարցի փակումն ու դելիմիտացիայի ու կոմունիկացիաների բացման անվան տակ՝ Հայաստանի տարածքի մասնատումը ռուսական ռազմական ներկայության գծով։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ