Օրը քանի անգամ պետք է զբաղվել սեքսով

Իրադարձային mediaarm 2021-06-22 00:37:00 1638
timthumb_gEcgV.jpg

MediaArm.am Լրիվ սեքսուալ ազատության հետ զուգակցված «խաղաղ ընտանեկան արժեքների ձգտումը» հաճախ հանգեցնում է ճիշտ հակառակ արդյունքների: Մեզ համար էլ այլեւս գաղտնիք չէ, որ սեքսուալ անբավարարվածությունը (ինչպես մասնագետներն են հավաստիացնում՝ անգամ հանճարների դեպքում) կարող է հանգեցնել ամենաանհավանական «արկածների», ընդհուպ՝ խելագարության: Իսկ թե ինչ չափաբաժնով է անհրաժեշտ սեքսը, այս մասին կան տարբեր կարծիքներ:

«Շաբաթը երկու անգամը բավարար է»,- պնդում են Թալմուդ արաբական գիրքը եւ ժամանակակից սեքսոլոգները: «Որքան շատ՝ այնքան լավ», նման եզրահանգման է եկել ժամանակակից զանգվածային մշակույթը, որը սեքսը դարձրել է սոցիալական հաջողության գրավականներից մեկը:

Օրթոդոքսալ ֆեմինիստուհիներն էլ գտնում են, որ սեքսն անհրաժեշտ բան չէ, կարելի է յոլա գնալ առանց դրա: Աշխարհում, Եվրոպայի քաղաքակիրթ երկրներում էլ խոսվում է, որ առանց ցնցող սեքսի հնարավոր չէ մուտք գործել «հաջողակ մարդկանց ակումբ»: Առասպելին հատուկ այս միտքը կամ պնդումը մոտավորապես նույնքան կապ ունի իրականության հետ, որքան, օրինակ, հոլիվուդյան կինոն՝ միջին վիճակագրական ամերիկացիների կյանքի հետ:

Ժամանակին «Առավոտի» հետ զրուցած հոգեբաններն ու սեքսոլոգները հավաստիացրել են, որ վերջին տարիներին արական թե իգական սեռի ներկայացուցիչներն իրենց ինտիմ կյանքի հետ կապված որոշ հարցեր ճշտելու կամ խորհուրդներ ստանալու նպատակով դիմում են մասնագետների: Իսկ թե որքան է յուրաքանչյուրին սեքսը անհրաժեշտ, կարծում ենք, այս հարցը դեռ «բաց» է: Այսինքն, այդ հարցով ոչ ոք մասնագետի չի դիմի: Լսելով հանրապետությունում ճանաչված մասնագետների խոսքը՝ մեր կարծիքը հաստատվեց: Ներկայացնում ենք հանրապետությունում հեղինակություն վայելող հոգեբան Խաչիկ Գասպարյանի եւ Հայաստանի գլխավոր սեքսապաթոլոգ Արամ Հակոբյանի խոսքը:

«Շատ հազվադեպ են ինձ դիմել մարդիկ, որոնց հետաքրքրել է, թե շաբաթվա կամ ամսվա ընթացքում ինչքան է անհրաժեշտ սեքսը: Թող ինձ ներեն, բայց դիմողներին համարում եմ անվստահ մարդիկ: Սա շատ անհատական մոտեցում է, պարզապես յուրաքանչյուր ոք պետք է իր նախասիրության մասին այս ոլորտում հայտնի իր զուգընկերոջը: Սա այն դեպքը չէ, երբ պետք է կարդալ ու գիտությունով շարժվել»,- հայտնեց հոգեբանը: «Համոզված եմ, եթե այս հարցը ուղղվի կաթոլիկ տերտերին, ապա նա խորհուրդ կտար, որ սեքս անհրաժեշտ է այնքան, ինչքան պլանավորված է երեխա ունենալու համար:

Իմ կողմից լուրջ պատասխանը, թե որքան է յուրաքանչյուրին անհրաժեշտ սեքսը, ապա պետք է ասեմ, որ այն բխում է տվյալ անձի հոգեկան եւ ֆիզիոլոգիական վիճակից, որով ձեւավորված է տվյալ անձի սեռական համակարգը»,- ասաց Ա. Հակոբյանը: Նրանից հետաքրքրվեցինք եւս մեկ հարցով՝ ժողովրդի մեջ տարածված է, որ գոյություն ունեն սեքսի տարբեր դիրքեր, արդյոք դա այդպես է:

Այս առիթով էլ սեքսապաթոլոգը հայտնեց, որ բժշկության այդ ճյուղը կոչվում է էրոտոլոգիա. «Մենք նման մասնագետներ չունենք: Բայց տեղեկացնեմ նաեւ, որ դա սեքսապաթոլոգիայի ոլորտի չնչին մասն է կազմում եւ չի բացառվում, որ ժամանակի ընթացքում այս ճյուղն էլ սկիզբ կառնի ու իր բնականոն զարգացումը կունենա»:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ