Փաշինյանի սարսափելի և արյունոտ խոստովանությունը

Իրադարձային mediaarm 2021-06-12 10:33:00 441
23250b_ycn-a.jpg

MediaArm.am «168 ժամ» թերթը գրում է. «Նախընտրական քարոզարշավի մեկնարկից հետո ամեն օր Նիկոլ Փաշինյանը պատասխանում է օդում կախված ամենակարևոր հարցին փորձելո՞ւ է արդյոք կեղծել ընտրու­թյունների արդյունքները: Նրա պա­տասխանը դրական է ու աներկբա, կեղծելու է միանշանակ ու կեղծելու է անողոքաբար: Կեղծելը գողության նման է, կարևոր է ոչ այնքան առար­կան, որքան երևույթն ինքնին: Ինչպես որ թաշկինակ գողացողն է ու­նակ գողանալու ամենաթանկը, այն­պես էլ որևէ իրողություն կեղծողն է պատրաստ կեղծելու ամենայնը: Իսկ Ն.Փաշինյանն իր քարոզարշավում ամեն օր, յուրաքանչյուր բնակավայ­րում կեղծում է քաղաքացիների վե­րաբերմունքը. նա բեմադրում է սիրո, երկրպագության, խոնարհումի, ծա­փահարությունների անտաղանդ և էժանագին ներկայացումներ, որոնք նկարահանվում և ցուցադրվում են բոլոր հնարավոր ցուցադրամիջոցներով:

Այսպիսով, Փաշինյանը ամենօրյա ռեժիմով կեղծում է մարդկա­յին ամենանվիրական արժեքներից մեկը՝ սերը, իսկ սեր կեղծողը կկեղծի նաև ընտրություն ու ամեն ինչ. ինչ անհրաժեշտ է իր նպատակին հասնելու համար: Մեծ ընտրակեղծարարության պատրաստվելու Նիկոլ Փաշինյանի անթաքույց մղման մասին է խոսում մեկ այլ իրողություն: Նա ամեն ինչ անում է քաղաքացիների մեջ արթ­նացնելու վրեժի, ատելության, թշնամանքի զգացումները՝ ամենայն հավանականությամբ ու իրավացիո­րեն կանխատեսելով, որ ընտրու­թյունների կեղծումը հենց այնպես չի անցնելու, ու լինելու են հետընտրական զարգացումներ: Ահա այդ զար­գացումներում Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ են ատելությամբ լցված խմբեր, մարդիկ, ովքեր անհ­րաժեշտ պահին կհայտնվեն անհ­րաժեշտ վայրում նրա համար անհ­րաժեշտ գործողություններին մաս­նակցելու նպատակով: Հենց դրա համար է «սիրո ու հանդուրժողակա­նության» կարգախոսներով իշխա­նության եկածը հիմա խոսում վրեժի, վենդետաների, ջարդերի ու գնդա­կահարության մասին:

Նիկոլ Փաշինյանի այսօրվա բո­լոր կարգախոսների վերջնանպա­տակն արյունն է, նա ամեն ինչ անում է արյան լեգիտիմացման ու արյունն իր քաղաքական նպատակ­ներին, իշխանության պահպանմա­նը ծառայեցնելու համար: ժամանա­կին, ի ղեպ, նա կեղծել է նաև արյու­նը հեղափոխության օրերին ներ­կայանալով ձեռքի արնաշաղախ և նկարված սրտիկով վիրակապով Մոնթեի հայտնի լուսանկարին նմանվելու նպատակով, որը, ինչ­պես հետագայում էր պարզվելու, էժան քարոզչական հնարք էր: Նա կեղծել էր Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկի փոխարեն հանրահավաքին ներկա­յացնելով բոլորովին այլ մարդու, որը հանրահավաքի հազարավոր մասնակիցներին կեղծ, հորինված երազ էր պատմում, թե ինչ էր ասել Ռոբերտ Աբաջյանը Փաշինյանի և նրա հեղափոխության մասին... Ահա այդ արյան կեղծմամբ նաև իշխանության եկած մարդն այսօր անում է ամեն ինչ իրական արյուն հեղելու ու առանց այդ էլ պատերազ­մի զոհերով արյունոտված իր իշխա­նությունն ամբողջությամբ արյան մեջ խորտակելու համար: Իրավիճակն իրականում վտան­գավոր է, չափազանց վտանգավոր, և զարգացումները մեծապես կախ­ված են ընտրություններում ֆավո­րիտ ուժերի վարքագծից, այն սցենարներից, որոնք մշակվել են հետընտրական այս կամ այն զար­գացման համար: Նրանց պատաս­խանատվությունը չափազանց մեծ է, քանի որ իշխանությունը դիմելու է ցանկացած քայլի, սադրելու է ամենատարբեր բախումներ, որոնց մեջ չներքաշվելու համար միայն առաջին դեմքերի կամքը բավա­րար չէ: Իրավիճակի վտանգավո­րությունն այն է, որ երկրի կայունու­թյան ֆորմալ պատասխանատուն՝ իշխանությունը, հիմա հանդես է գալու որպես անկայունության հիմնական հրահրող: Այլ կերպ ասած՝ արյունահեղության կանխ­ման ֆորմալ պարտականություն ունեցող սուբյեկտը կարող է դառ­նալ արյունահեղության հեղինակ դրանից բխող բոլոր անկանխատեսելի հետևանքներով: Նիկոլ Փաշինյանն այդ հարցում ևս առաջ­նորդվելու է կեղծելու մեթոդաբա­նությամբ հնարավոր արյունահեղությունը փորձելով բարդել ընդդի­մախոսների վրա: Նրան երևի թվում է, թե դա նույնքան հեշտ է լինելու, որքան այս քարոզչության ընթաց­քում իր հանդիպումներին գազելներով, ավտոմեքենաներով և ավ­տոբուսներով տարվող շրջիկ խմ­բերի պաշտամունքի էժան ներկա­յացումների բեմադրումը: Կեղծ քարոզչական հանդիպում­ներ կազմակերպելով ու քաղաքա­ցիներին բախումների պատրաստե­լով՝ Նիկոլ Փաշինյանն իրականում հանդես է գալիս ինքնախոստովանությամբ, որը կախված ընտրու­թյունների ելքից, կարող է կցվել որևէ համարի քրեական գործի «Արյու­նոտ ինքնախոստովանություն» վեր­տառությամբ»։ 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ