Փաշինյանը ամեն գնով ուզում է հեռացնել Հայկ Մարությանին

Իրադարձային mediaarm 2021-07-03 12:34:00 192
14213245_e94oc.jpg

MediaArm.am Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշել է ամեն գնով պատժել Երևանի ըմբոստ քաղաքապետին։ «Քաղաքացիական պայմանագրում» տևական ժամանակ խոսակցություններ են շրջանառվում, որ Մարությանը դավաճանել է իշխանությանը, երբ հրաժարվել է աշխատել հօգուտ Փաշինյանի։

Այդ տրամադրությունները կուսակցականները փորձում են տարածել Երևանի ավագանու խմբակցության վրա, որտեղ թեև «Իմ քայլը» մեծամասնություն է, սակայն լուրջ խմորումներ կան, շատերը չեն ցանկանում քաղաքապետի հեռացումը։

Ի տարբերություն ԱԺ խմբակցության և պաշտոնյաների, որոնց հաց վաստակելու միակ հնարավորությունն իրենց պաշտոնն է, ավագանու անդամները պետությունից չնչին գումար են ստանում, և դա իրենց հիմնական աշխատանքը չէ, հեղափոխությունից հետո դարձել են ավագանու անդամներ, փորձել են սպասարկել հեղափոխական օրակարգը։

Իսկ այժմ ավագանու առավել մոլի նիկոլականները փորձում են համոզել, թե պետք է ամեն գնով հեռացնել Մարությանին և նրա փոխարեն մեկ ուրիշին նշանակել։ Այդպիսի թեկնածու «Իմ քայլում» չկա, եղած միակ թեկնածուն էլ, ում անունը տևական ժամանակ շրջանառվում էր, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը կտրականապես հրաժարվում է դառնալ ժամանակավոր քաղաքապետ։

Կոտոլյանը չի ցանկանում անդարդ գլուխը դնել հարվածի տակ։ Հստակ հասկանում է, որ պաշտոնավարման առավելագույն ժամկետը մեկ տարին է, իսկ այդ ընթացքում թիրախ է լինելու թե՛ ընդդիմության համար, թե՛ Երևանի պաշտոնը ձեռք գցել փորձող ազդեցիկ կուսակիցների։ Այդ դեպքում իշխանությունը կարող է գնալ այլ ճանապարհով, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակի։

Խոսում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասին։ Նման զարգացման պարագայում Փաշինյանը ստիպված կլինի վեց ամսվա ընթացքում ավագանու նոր ընտրություններ անցկացնել։ Մեկ այլ տարբերակ էլ է քննարկվում՝ Փարաքարը միացնել Երևանին և համայնքի մեծացման կապակցությամբ նոր ընտրություններ անցկացնել։

Վերջին երկու տարբերակներն էլ ավագանու «Իմ քայլը» խմբակցության սրտով չէ, շատերը հասկանում են, որ նոր ընտրությունների դեպքում ալևս չեն կարողանա հսկա խմբակցություն ունենալ, իսկ ընտրացուցակում անցողիկ համարներում լինելու են առավել մոլի նիկոլականները։ Ուստի չափազանց բարդ է լինելու համոզել ավագանու անդամներին՝ կողմ քվեարկել Մարությանի հեռացման առաջարկին։

Եվ չնայած Երևանի քաղաքապետարանում այս զարգացումները սպառնում են դառնալ «Քաղաքացիական պայմանագրի» պառակտման պատճառ, Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ամեն գնով ազատվել Հայկ Մարությանից, որպեսզի դա դաս լինի մյուս կուսակիցների համար։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ