MediaArm.am Գորիսում նախընտրական հանդիպման ժամանակ ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սև լճի շուրջ ստեղծված իրավիճակին.
«Մեր դիրքորոշումը միանշանակ է, որը պաշտպանում են մեր միջազգային գործընկերները. Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան ՀՀ սահմաններից. այս ուղղությամբ սերտորեն աշխատում ենք ՌԴ մեր գործընկերների, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների հետ»,- ասաց Փաշինյանը՝ կրկնելով իր առաջարկը: