MediaArm.am Առնվազն 3 մարդ Է զոհվել Գայանայի Դեմերարա գետի շրջանում լցանավում տեղի ունեցած վառելիքի պայթյունի պատճառով: Այդ մասին հայտնել Է EFE գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ նավը գտնվում Էր նորոգման մեջ, և վառելիքը բաքերից դատարկելիս տեղի է ունեցել պայթյուն: Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառ է դարձել տեխնիկական անվտանգության կանոնների չպահպանումը: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։