Քոչարյանն ակնարկեց, որ Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը խանգարել են իրեն

Իրադարձային mediaarm 2021-07-01 11:58:00 267
qocharyan-sargsyan_T_fjV.jpg

MediaArm.am «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դաշինքի առաջին հետընտրական հավաքի ժամանակ խոսեց այն պատճառների մասին, որից ելնելով քաղաքացիները քվեարկել են այնպես ինչպես քվեարկել են։

Առաջնային պատճառների թվում նախագահ Քոչարյանը նշեց այն, որ ընտրություններին ուղղակի կամ անուղղակի մասնակցում էին նախկին բոլոր նախագահները․ «Ստեղծվեց մտահոգություն, որ հները վերադառնում են։ Եվ այդ մտահոգությունը ուժեղացավ, երբ երեք նախագահները իրենց դեմքով մասնակցում էին ընտրություններին։ Սա ևս փաստ է և մենք պետք է անկեղծ այս փաստի մասին խոսենք։ Մենք թիմակիցներ ենք և այստեղ թաքցնելու որևէ խնդիր չպետք է ունենանք»,- հայտարարեց երկրորդ նախագահը։ 

Առաջին անգամ է, որ հնարավորինս բաց տեքստով նախագահ Քոչարյանը խոսում է քաղաքական այս խոչընդոտների մասին։ Իրականում կար նման խնդիր և այո ճիշտ էր նախագահը, որ ուժեղացավ այն տպավորությունը, թե նախկինները վերադառնում են։

Նախագահ Քոչարյանն իհարկե իր ոճի մեջ էր և այս անգամ էլ առավել մանրամասն չխոսեց դրա մասին, բայց կարծում ենք որոշ հստակեցումների կարիք կա։ Նախ, նա մի փոքր ընդհանրացրեց պատկերը, երբ խոսեց առաջին և երրորդ նախագահների մասնակցության մասին։ Այստեղ ճիշտ կլիներ առանձին-առանձին խոսվեր, թե նախկին նախագահներից, որի մասնակցությունն ինչ տեսանկյունից է խանգարել։

Բոլորին էլ պարզ է, որ Տեր-Պետրոսյանի մասնակցությունը չէր կարող ասոցացվել, որպես պրոքոչարյանական ուժի վերադարձի փորձ։ Տեր-Պետրոսյանն ինքն էլ ընդունել է, որ իր առաջնային խնդիրներից մեկը այն է, որպեսզի թույլ չտա Քոչարյանի վերադարձը։ Անգամ նախագահների միավորման առաջարկն էր այդ նպատակից բխում։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում Տեր-Պետրոսյանը առավել շատ ծանրանում էր հակաքոչարյանական քարոզչության վրա և նրա հնարավոր վերադարձը ներկայացնում, որպես աղետալի ապագա։  Թե քանի տոկոս հաջողվեց Տեր-Պետրոսյանին քերել Քոչարյանի ընտրազանգվածից դժվար է ասել, բայց վստահ կարելի է լինել, որ թիվը մեծ չի եղել։

Ռոբերտ Քոչարյանի առավել լավ արդյունքներ ապահովելու շանսին մեծ հարված հասցրեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը։ Իհարկե, դժվար է միանշանակ պնդել, որ այն դիտավորությամբ է արվել, բայց փորձենք առանձնացնել այդ վնասները։ Նախ, Սերժ Սարգսյանի ակտիվ մասնակցությունը կրկին թարմացրեց այն միֆը, ըստ որի Հայաստանում կա ղարաբաղյան ռոբասերժական կլան, որը փորձում է կրկին վերադառնալ իշխանության։ Սերժ Սարգսյանի ագրեսիվ քարոզչությունը, անգամ, Նիկոլ Փաշինյանին մայր հայհոյելը ստիպեց հանրությանը ևս մեկ անգամ մտածել ընտրությունից առաջ։

Շատերը մտածեցին, որ եթե նախկինները Փաշինյանին են մայր հայհոյում, ապա վերադառնալով իշխանության քաղաքացիների վիճակն առավել կծանրանա։ Սերժ Սարգսյանի ագրեսիվ քարոզչությունը կոտրեց նաև այն մոտեցումը, որը ընդդիմությունն առավել հավասարակշիռ է և ծրագրային առաջարկներ ունի հանրությանը։ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ռեալ ձայն ունեցող մի շարք գործիչներ դադարեցրեցին իրենց համագործակցությունը Քոչարյանի թևի հետ կամ անցան չեզոքության դաշտ, որպեսզի ավելորդ խոսակցությունների կիզակետում չհայտնվեն։

Ըստ էության, երկրորդ նախագահ Քոչարյանն ակնարկեց, որ առաջին և երրորդ նախագահները խանգարել են իրեն։ Եվ իրականում համադրելով բոլոր զարգացումները, կարող ենք փաստել, որ եթե վերնշված հանգամանքները չլինեին, ապա «Հայաստան» դաշինքը առնվազն 30 տոկոս կարող էր հավաքել, իսկ Քաղաքացիական պայմանագիրը վստահաբար չէր կարող 50+1 տոկոս հավաքել և միայնակ ձևավորել կառավարություն։  Իսկ թե նախագահներից, որն ինչ շարժառիթով և հեռահար նպատակով էր մասնակցում այս ընտրություններին կարծում ենք ժամանակը ցույց կտա։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ