MediaArm.am Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Տեսանյութում Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի դեմ ցուցմունք տվողներն են, որոնց իր անձնական մեքենայով ուղեկցում է ՔՊ վստահված անձ Արթուր Գյուրջյանը ` Գյուրջի մականունով։
Այս մարդն է համակարգում կեղծ վկայությունների գեներացշան պրոցեսը, ուղղորդում, թե ինչ պետք է գրվի ոստիկանությունում։ Տևական ժամանակ է վերջինս համոզում է Նաիրա Սարգսյանին և Մհեր Բաղդասարյանին ցուցմունք տալ վարչական ղեկավարի դեմ։
Գյուրջին մինչ վերջերս անցնում էր մի շարք աղմկահարույց գործերով, որոնք գործող իշխանությունը «ջրել է» (հիմա արդեն ակնհայտ է թե ինչի դիմաց)։
Թաղային այս խուժանի գլխավոր հովանավորը ՀՔԾ-ն է, որն ի դեպ այս պահին Սյունիքում գործեր է ցրցամ տալիս։
Զգուշացնում եմ բոլոր գյուրջի-մուրջիներին, որևէ բան աննկատ չի մնալու, չի մոռացվելու և ստանալու է ամենակոշտ իրավական և բարոյական գնահատականը։
Չեք մարսելու, հանկարծ տենց հույսեր չունենաք։