Ռազմագերիների հարցով ՀՀ-ից փաստաբանների խումբ պետք է գնա. Հայկ Ալումյան

Իրադարձային mediaarm 2021-06-27 20:42:00 351
52520originalthumb_h66TI.jpg

MediaArm.am Ռազմագերիների հարցով ՀՀ-ից փաստաբանների խումբ պետք է գնա, որն այնտեղ կծանոթանա ստեղծված իրավիճակին և կփորձի պարզել՝ արդյո՞ք մեր ռազմագերիների նկատմամբ տեղի չեն ունենում Եվրոպական կոնվենցիայի խախտումներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Բաքվում 14 հայ ռազմագերիների գործով դատավարության գործընթացին:

«Այդուհետ, եթե այդպիսի խախտումներ տեղի են ունենում, ապա նրանց հետ քննարկել Եվրոպական դատարան դիմելու հարցը: Խոսքը չի վերաբերում Ադրբեջանի նեպետական դատարանններում մեր ռազմագերիների պաշտպանությանը, որովհետև Ադրբեջանի դատարանները այս իրավիճակում ակնհայտորեն չեն կարող  մեր ռազմագերիներին տրամադրել արդյունավետ պաշտանության միջոց: Այդ դատավարությունները, իմ տպավորությամբ, ուղղակի լեգիտիմության շղարշ են ստեղծում, այնինչ դատավճիռները հավանաբար վաղուց արդեն համաձայնեցված են»,-ասաց Ալումյանը:



Ըստ փաստաբանի՝ ՀՀ-ից գնացող փաստաբաններն Ադրբեջանում կարող են անարգել հանդիպել մեր քաղաքացիներին, որ պարզեն՝ Եվրոպական կոնվենցիայի խախտումներ նրանց նկատմամբ տեղի ունեցե՞լ են, այս ընթացքում տեղ ունենու՞մ են, և, եթե այդպիսի խախտումներ կան, ապա քննարկեն Եվրոպական դատարան դիմելու հարցը:

«Բացի այդ, շատ կարևոր է, որ մեր ռազմագերիներն այնտեղ տեսնեն ու հասկանան, որ իրենց հայրենիքն իրենց չի մոռացել, չի թողել ադրբեջանցիների քմահաճույքին, և իրավաբանները, որոնք իրենք կարող են վստահել, պատրաստ են պաշտպանել իրենց շահերը»,-ասաց նա:

Վերջինս ընդգծեց՝ թեև Ադրբեջանում ռազմագերիներից յուրաքանչյուրին տրամադրվել է փաստաբան՝ պետության հաշվին, բայց ակնհայտ է, որ եթե նունիսկ նա ամենաբարեխիղճ փաստաբանը լինի, միևնույն է, եթե պաշտպան-պաշտպանյալ հարաբերություններում չկա լիարժեք վստահություն, արդյունավետ պաշտպանություն չի կարող լինել:

«Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակում լիարժեք վստահություն չի կարող ձևավորվել պաշտպան-պաշտպանյալ հարաբերություններում: Եթե դրան էլ գումարենք, թե այնտեղ ինչ ընդհանուր մթնոլորտ է հայերի նկատմամբ, մենք հասկանում ենք, որ այնտեղի պաշտպանությունն ու դատարանները արդյունավետ միջոցներ չեն»,-ասաց նա:

Ալումյանն ընդգծեց՝ Եվրոպայի խորհրդի անդամ ցանկացած պետություն, եթե իր իրավազորության տակ գտնող որևէ անձ մտադրված է դիմել Եվրոպական դատարան, ապա պարտավոր է նրա կամ նրա հարազատների ցանկությամբ ընտրված փաստաբանին թույլատրել անարգել տեսակցել տվյալ անձի հետ, և կապ չունի՝ որ երկրի փաստաբանն է: «Դա կարող է արվել բացառապես նրանց հարազատների ցանկության դեպքում, առանց հարազատների ցանկութան որևէ փաստաբան իրավունք չունի որևէ քայլ ձեռնարկել»,-կարևորեց Հայկ Ալումյանը:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ