MediaArm.am Այսօր՝ հունիսի 8-ին, ավտոթվար է տեղի ունեցելԿոտայքի մարզթւմ։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևաւն-Աբովյան ավտոճանապարհի՝ Տիեզերագնացների խաչմերուկում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչներ՝ 21-ամյա Վալերի Պետրոսյանի վարած Mercedes մակնիշի և 28-ամյա Գոռ Մարդանյանի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրոմ՝ բախվելով կամրջի ճաղավանդակին։
Օպերաւտիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Մ. Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։