Սեքսի 8 առողջարար հատկությունների մասին

Սեր և Սեքս mediaarm 2021-07-01 01:32:00 849
original_FaXX1.jpg

MediaArm.am «Սեքսը բնության մի մասն է: Իսկ ես բնության հետ համահունչ եմ ապրում», - ասում էր հեռուստաէկրանի լեգենդ Մերիլին Մոնրոն: Հանրահայտ դերասանուհին միգուցե տեղյակ չէր, որ պարզապես բնության բաղադրիչը լինելուց բացի, սեքսը նաեւ առողջարար հատկություններով է աչքի ընկնում: Եթե, իհարկե, որեւէ մեկին պատճառ է հարկավոր՝ ակտիվ սեռական կյանք վարելու համար, նկատում է NewsMax Health-ը:
 
Ամեն դեպքում, սավանների միջեւ «գալարումը» կարող է հետեւյալ օգտակար հատկանիշները առաջարկել.

Երիտասարդ տեսք. Էդինբուրգի թագավորական հիվանդանոցի գիտահետազոտական խմբերից մեկի անդամների համոզմամբ, կանոնավոր սեսքը մարդուն իրական տարիքից տասը տարով երիտասարդ տեսք հաղորդելու հատկությամբ է օժտված: Գիտնականները, մասնավորապես, պարզել են, որ 40-50 տարեկան այն տղամարդիկ, որոնք առավել երիտասարդ տեսք ունեն, տարիքային խմբին ներառված՝ սեռական միջին ակտիվությամբ աչքի ընկնող մասնակիցների հետ համեմատությամբ, 50 տոկոսով առավել հաճախ՝ շաբաթական երեք անգամ են սեքսով զբաղվում:
 
Երեւույթի պատճառն այն է, որ սեքսը արյան շրջանառությունը արագացնելու, աճի հորմոնների եւ ցավազրկող հատկությամբ աչքի ընկնող էնդորֆինի արտազատում խթանելու, ճարպեր վառելու եւ սթրեսը նվազեցնելու հատկություն ունի, ինչը երիտասարդ տեսքի ապահովման նախադրյալ է համարվում, նշում է դոկտոր Դեյվիդ Ուիքսը:
 
Սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկի նվազեցում. Ինչպես 20 տարիների վերագրվող բժշկական տվյալների վերլուծություն իրականացրած բրիտանացի գիտնականներն են պնդում, շաբաթական առնվազն երկու անգամ սեքսով զբաղվող տղամադիկ՝ առավել նվազ ակտիվություն (ամսական մեկ անգամից էլ քիչ) ցուցաբերողների հետ համեմատությամբ, սրտի մահացու կաթվածի զոհը դառնալու տեսանկյունից, կիսով չափ փոքր ռիսկի են ենթարկվում: Մեկ այլ հետազոտությամբ էլ պարզվել է, որ կանոնավոր սեքսը, միմյանց հետ ապրող զուգընկերների պարագայում, արյան առավել ցածր դիաստոլիկ ճնշման կարող է հանգեցնել:
 
Սթրեսի նվազեցում. Արեւմտյան Շոտլանդիայի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները պարզել են, որ սթրեսին նախընթաց երկու շաբաթների ընթացքում սեքսով զբաղված մարդիկ առավել հեշտությամբ են ծանր իրավիճակին հարմարվում, քանի որ սեռական հարաբերության ընթացքում արտազատվող հաճույքի հորմոնները՝ էնդորֆինները, դինորֆիններն  ու էնկեֆալինները, ինչպես նաև օքսիտոցինը սթրեսից եւ դեպրեսիայից պաշտպանելու ներուժ ունեն:
 
Երկարակեցություն. Բելֆաստի թագավորական համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամների համոզմամբ, շաբաթական առնվազն երկու անգամ սեքսով զբաղվող տղամադիկ՝ առավել նվազ ակտիվություն (ամսական մեկ անգամից էլ քիչ) ցուցաբերողների հետ համեմատությամբ, վաղաժամ մահանալու տեսանկյունից, կիսով չափ փոքր ռիսկի են ենթարկվում: Երեւույթի պատճառը երիտասարդացում խթանող DHEA հորմոններն են, որոնց արտազատումն առավելապես սեքսի ընթացքում է նկատվում:
 
Սեռական կարողությունների պահպանում. 55-75 տարեկան տղամարդկանց շրջանում իրականացված հետազոտության արդյունքում ֆինն գիտնականները պարզել են, որ կանոնավոր սեքսը առավել բարձր տարիքում սեռական կարողությունների պահպանման կարող է հանգեցնել: Շաբաթական մեկ անգամից էլ քիչ հաճախականությամբ սեքսով զբաղվող մարդկանց, առնվազն մեկ անգամ սավանների արանքում “գալարվողների” հետ համեմատությամբ, էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացման կրկնակի բարձր ռիսկ է սպառնում:

Իսկ չափազանց բարձր սեռական ակտիվությամբ աչքի ընկնող տղամարդկանց մոտ, որոնք շաբաթական առնվազն 3 անգամ են սեռական հարաբերությունների տրվում, ռիսկի՝ 400 տոկոսով ցածր ցուցանիշ է գործում: Մեկ այլ հետազոտությամբ պարզվել է, որ շաբաթական մեկ անգամ սեքսով զբաղվող տարեց կանայք, սեռական հարաբերություններից ձեռնպահ մնացողների հետ համեմատությամբ, էստրոգենի կրկնակի բարձր բաղադրությամբ են աչքի ընկնում, ինչը նշանակում է, որ նրանց մոտ անհարմար սեքս հրահրող հեշտոցային հյուծման երկու անգամ ցածր ռիսկ է գործում:
 
Իմունային համակարգի խթանում. ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում գործող Ուիլքսի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները պարզել են, որ կանոնավոր սեռական կյանք վարող մարդիկ (շաբաթական մեկ կամ երկու անգամ) հակամարմնի A իմունոգլոբուլինի (IgA) առավել բարձր մակարդակով են աչքի ընկնում:

IgA-ն օրգանիզմ ներթափանցած մանրէների եւ վիրուսների դեմ առաջնային պայքար մղելու, մրսածության ու գրիպի զարգացումն արգելափակելու եւ այդ կերպ իմունային համակարգի լարման աստիճանն ու աշխատանքային ռեժիմի ինտենսիվությունը մեղմելու նպատակ է հետապնդում: Շաբաթական առնվազն մեկ անգամ սեքսով զբաղվող մարդկանց մոտ IgA-ի՝ 30 տոկոսով բարձր մակարդակ է նկատվում:
 
Հաճելի վարժություններ. Սեքսը եւս ֆիզիկական վարժության տեսակ է եւ կարող է, մեկ սեսիայի ընթացքում, մինչեւ 250 կալորիայի սպառման պատճառ դառնալ: Բացի սրտանոթային համակարգի համար առողջարար ազդեցությունից, ինչպես նաեւ մեջքի, ազդրերի եւ նստատեղի մկանների տոնուսավորումից, կանանց պարագայում սեքսը կարող է կոնքի հատակի մկանների ամրապնդման միջոց ծառայել՝ միզաթափության դեմ պայքարի համար:
 
Ցավազրկում. Գլխացավը պետք է ոչ թե սեքսից հրաժարվելու պատրվակ ծառայի, այլ, ընդհակառակը՝ անկողին շտապելու դրդապատճառ դառնա: Ինչպես Գերմանիայում գործող Մունստերի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամներն են պարզել, միգրենով տառապող հիվանդների կեսից ավելին գտնում է, որ սեքսը կարող է ցավազրկման միջոց ծառայել: Նույն եզրահանգմանը նաեւ Հավարային Իլինոյսի համալսարանի գիտաշխատողներն են հանգել: Երեւույթի պատճառն այն է, որ օրգազմի պահին մարդու օրգանիզմում ցավազրկող հատկություններով աչքի ընկնող հորմոններ՝ օքսիտոցիններ եւ էնդորֆիններ են արտազատվում:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ