Ստիպված ենք լինելու բոլորս ապրել հերթական ազգային ստորացումը․ Արմեն Գևորգյան

Իրադարձային mediaarm 2021-06-15 12:35:00 150
65674522704703746631579379620764745203712n_pWryT.jpg

MediaArm.am Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․  Մի քանի դիտարկում

1. Այսօր Ալիևն ու Էրդողանը միասին լինելու են Շուշիում։ Ստիպված ենք լինելու բոլորս ապրել հերթական ազգային ստորացումը։ Զարհուրելի զուգադիպությամբ` Շուշին հանձնվեց նոյեմբերի 9-ին՝ Ադրբեջանի դրոշի օրը, իսկ Հայաստանի դրոշի օրը՝ այսօր, հունիսի 15-ին, Էրդողանն Ալիևի հետ գնում է Շուշի։ Թուրքերը շատ բծախնդիր են սիմվոլների հանդեպ։ Մեր դրոշի գույներից ամեն մեկը մի կարևոր ու վեհ գաղափար է խորհրդանշում։ Հիմա այդ գաղափարներն ուզում են ոտնատակ տալ՝ թե՛ դրսից, թե՛ ներսից։


2. Խորհրդանշական է, որ հենց այսօր «մուրճով առաջնորդը» ոստիկանական ահռելի ուժերով շրջապատված մեկնում է Սյունիքի գրավմանը։ Պետք է լինենք զուսպ և աչալուրջ` ընդհարումներ և բռնություն թույլ չտալու համար։ Երեկ մենք տեսանք, թե ինչպես «շարքերի ագրեսիվությունը», առաջնորդից առաջ անցնելով, պարպվում է ընդդիմախոսների շտաբների վրա։
3. Ինձ շատերը հարցնում են` իսկ ինչպե՞ս պայքարել նիկոլիզմի դեմ։ Շատ պարզ. նրա դեմ պայքարել պետք չէ. Ուղղակի նրան պետք է զրկել ատելության քարոզի հեռուստատեսային ռեսուրսից, վարչական լծակներից ու մարդկանց ստիպողաբար հավաքների բերելու հնարավորությունից, և նիկոլիզմն ինքն իրեն կանհետանա։ Այն կանհետանա, երբ մեղմվի մեր հասարակության մեջ առկա համատարած վախը` սեփական կարծիք և հայացքներ ունենալու հանդեպ։ Իսկ մինչ այդ մենք պետք է թույլ չտանք, որ նա բերի նոր բախումների ու նոր բռնության։
4. Երկրում ձևավորվում է քաղաքացիների նոր շերտ` քաղաքացիների, որոնք գիտակցում են պետության հանդեպ իրենց անհատական պատասխանատվության գաղափարը և չեն ուզում դիտորդ լինել։ Սա թերևս միակ լուսավոր միտումն է, որ կա այսօրվա իրականության մեջ։ Ի գիտություն. «Հայաստան» դաշինքի մայիսի 9-ի առաջին հանրահավաքից մինչ այս պահը մեր հավաքներին մասնակցել է ավելի քան 150 հազար մարդ։ Հաշվի առնենք՝ առանց որևէ հարկադրանքի ու վարչական ռեսուրսի։ Եվ սա պատասխանատու քաղաքացիների հասարակության ձևավորման պրոցեսն է։ Շատ ավելի մեծ թվով մեր հայրենակիցներ հետևում են մեզ եթերում ու սոցիալական ցանցերում։
5. Պետությունն ամբողջությամբ գտնվում է իներցիոն ռեժիմում։ Այն թևակոխում է անկառավարելի քաոսի փուլ, քանի որ պետական ապարատն այլևս չի ընդունում այս իշխանության հեղինակությունը և արժեքը։
6. Դիմում եմ ուժային և իրավապահ կառույցների նիկոլիստական հատվածին, տարբեր կալիբրի պաշտոնյաներին՝ մեկ վայրկյան անգամ ձեզ չթվա, թե այլևս հնարավոր է կասեցնել մեր ժողովրդի ինքնամաքրման այս պատմական պրոցեսը։ Հանուն ձեր իսկ շահի՝ չխաբեք ձեզ։ Պրոցեսը սկսվել է և այն անշրջելի է։ Ձեր խնդիրն է՝ լինել ժողովրդի կողքին, սատարել խաղաղ ու հանդարտ ապրելու նրա անկեղծ մղումները, թույլ չտալ մեր երկրում նոր արյունահեղություն։ Այսօր, ինչպես և 13 տարի առաջ, ագրեսիվությունը և ատելությունը քարոզում է Նիկոլը, բայց հիմա դա անում է ձեր հովանու տակ։
7. Դիմում եմ նիկոլական ատելության համակիր որոշ գործարարների և «հեղինակությունների»։ Չի լինելու ներում, եթե դուք մեկ վայրկյան անգամ հակաօրինական ուժային աջակցություն ցույց տաք այս ֆաշիստական ռեժիմին:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ