Տեղ համայնքի ղեկավարը մանրամասնում է սահմանային միջադեպը

Իրադարձային mediaarm 2021-06-13 19:23:00 171
e801281eb514aa43e0c7c634b5287912_VeN8K.jpg

MediaArm.am Հունիսի 11-ին հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում։ Գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում համայնքի երկու տրակտորիստները տեղանքում լավ չկողմնորոշվելու արդյունքում անցել են թշնամու հսկողության տակ գտնվող տարածք։ Թշնամին փորձել է գերեվարել նրանց, սակայն տեղի հայ  դիրքապահների և ռուս խաղաղապահների միջնորդությամբ տղաները չեն գերեվարվել։

Այս միջադեպի մասին Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց այսօր առավոտյան։

168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցի խոսքով՝ միջադեպը հարթվել է, և այս պահին համայնքում իրավիճակը հանգիստ է, արտառոց որևէ բան տեղի չի ունենում։

«Դեպքը տեղի է  ունեցել երեկ, մեր տղաները, որ մեխանիզատորներ են, խոտ են հնձել։ Տղաները 90-ականներին են ծնվել, սահմանների հետ կապված տեղերը խառնել ու մտել են թշնամու հսկողության տարածք։ Դե, նրանք էլ 10 հոգով եկել են, մեր երկու տղաներին շրջապատել՝ ուզեցել են հետները տանեն։ Տղաներից մեկի մոտ գրանատ է եղել, քաշել է միանգամից ու ասել, թե՝ բոլորիդ հետս տանելու եմ, կմեռնենք։ Թշնամին կանգնել է, մյուս տղան արագ մեզ հետ է կապ հաստատել, ես էլ տեղյակ եմ պահել ռուս խաղաղապահների հրամանատարին ու մեր առաջին բանակային կորպուսի հրամանատարին։ Դե, միանգամից արագ բոլորս գնացինք այնտեղ, արագ ամեն ինչ կազմակերպեցինք, տղաներին բերեցինք,  այդ տեխնիկաներն էլ՝ հետը»,- նշեց Ներսես Շադունցը։

Ըստ նրա՝ տրակտորիստ տղաները մոտավորապես 500 մետր մտել են թշնամու հսկողության տակ տարածք ու չեն իմացել, որ սահմանն անցել են։

«Եթե մենք այս GPS-ով գծված տարածքները չանցնենք, կարծում եմ՝ նման դեպքեր շատ չեն լինի։ Բայց դե, չշփոթել հնարավոր չէ, մեր ջահելներն էլ են շփոթել։ Նույնիսկ դա Բերձորի միջանցքի մոտ էլ չի եղել, մի քիչ վերևի հատվածում է եղել։ Ադրբեջանցի զինվորների հրամանատարը մեզ ասաց, որ այս անգամ բաց են թողնում տղաներին, բայց հաջորդ անգամ չկրկնվի։ Ինձ ասում էր՝ մենք ձեր տարածք չենք մտնում, դուք էլ մեր տարածք մի մտեք, այս դեպքում խոսքը կոնկրետ Տեղ համայնքի վարչական տարածքի մասին էր, այլ ոչ թե հայ-ադրբեջանական սահմանի։ Մենք մեր հարցը լուծեցինք, փառք ու պատիվ մեր բանակային կորպուսի հրամանատարին, խաղաղապահների  ու սահմանապահների հրամանատարին՝ արագ, օպերատիվ ձևով ամեն ինչ կազմակերպեցինք»,- հավելեց մեր զրուցակիցը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Տեղ համայնքն ընդհանուր առմամբ բաղկացած է 7 բնակավայրից և մինչև խորը աշուն խոտ են հնձում։

«Միշտ էլ այդ կարգի միջադեպեր լինելու են, փորձելու ենք այնպես անել, որ լուրջ հետևանքներ չլինեն։ Բայց առհասարակ, որ այդ սահմաններին փշալարի գաղափարը լինի, շատ ավելի լավ կլինի, տեսնենք՝ ինչպես կստացվի, սա է մեզ բաժին հասել»,-եզրափակեց Ներսես Շադունցը։

Ի դեպ, հիշեցնենք, որ արդեն մեկ ամիս է՝ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներն ապօրինի գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ